o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

08.10.2019 21:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

Այս տարվա մարտի 29-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թեթեւ ձեռքով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվետսական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ազատվեց թատրոնի տնօրենի պաշտոնից: Հենց այդ օրվանից օպերային թատրոնում անդորրը խախտվեց, ու թատրոնի 600-700 աշխատակից, մի կողմ թողած իրենց ստեղծագործական եւ տեխնիկական աշխատանքները, յուրաքանչյուրը մի փաստաբան դարձած սկսեցին օրենք ուսումնասիրել, որպեսզի ցանկացած պահի պաշտպանեն Օրբելյանի շահերը:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

Նազենի Ղարիբյանի պատճառաբանմամբ` Կ. Օրբելյանին ազատել է թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի` նա չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Բայց այստեղ էլ ամեն ինչ խիստ հակասական է, քանի որ, այսպես ասած, նոր Հայաստանում էլ կան թատրոններ, որոնց տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը նույն անձն է:

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ. ՕՐԲԵԼՅԱՆԸ ՃԻՇՏ ԷՐ, ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ` ՍԽԱԼ

ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Օրինակ` հենց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հենց Օրբելյանին պաշտոնանկ անելուց գրեթե մեկ ամիս անց` ապրիլի 26-ին կայացած մրցույթի արդյունքում ընտրվեց տնօրեն: Արդյունքում փաստացի այդ օրվանից մինչեւ այսօր Լյուդվիգ Հարությունյանը շարունակում է լինել թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար:

Լավ, մի պահ համարենք, որ այս իշխանության օրոք էլ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակը, թեպետ մեկուկես տարի առաջ, փողոցներում հեղափոխություն գոռալով ու «դըմփ-դըմփ հու» անելով, այս իշխանությունը կոկորդ էր պատռում, որ իրենց իշխանության գալուց հետո նման երեւույթներ չեն լինի: Ավաղ... ժամանակն այլ բան է ապացուցում:

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

Ինչեւէ, մեկ այլ օրինակ եւս, սակայն արդեն նախկին իշխանությունների ժամանակաշրջանից «ժառանգություն» ստացած. բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը նույն մարդն է` Ռուբեն Բաբայանը: Եւ ամենեւին էլ պատահական չէր, որ երբ նախարարի պաշտոնին գալով` Լիլիթ Մակունցը առաջինը հանդիպեց ոչ թե հանրապետության ամենամեծ թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի` Կ. Օրբելյանի հետ, այլ գերադասեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ հանդիպել: Արդյունքում, այդ օրվանից մինչեւ այսօր շատ ջրեր հոսեցին, իսկ Ռ. Բաբայանը շարունակեց մնալ երկու պաշտոնում էլ:

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

Այսինքն, ստացվում է, որ ում հաջողվում է ներկա իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, նրա դեպքում էլ ՊՈԱԿ-ների մասին օրենքը խախտելը սուրբ գործ է դառնում: Իսկ Օրբելյանին արգելված էր, որովհետեւ նա ուներ երկու շատ կարեւոր թերություն` ներկա իշխանություններից շատ տաղանդավոր է ու ունի համաշխարհային հռչակ ու շրջապատ, եւ հետո` ամենագլխավորը Հայաստան էր հրավիրվել աշխատելու նախկին իշխանությունների կողմից:

«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

ԻՆՉՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՊԱՏԺԵՑ ՉԱՐ «ԾՅՈԾՅԱՅԻՆ»

Այնուամենայնիվ, Նազենի Ղարիբյանի «հերոսությունից» հետո, երբ թատրոնի աշխատանքը խաթարվեց, բողոքի ալիքներից ու ցույցերից հետո բանը հասավ «դիվան բաշուն»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, ընդունելով թատրոնի աշխատակազմին, գլխների տակ փափուկ բարձ դրեց ու խոստացավ, որ կպատժի «չարություն» արած պաշտոնյային` Նազենի Ղարիբյանին: Իսկ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվն էլ, հույսով լցված, մանկան նման հավատալով, գնացին իրենց երկրորդ տուն` Օպերային թատրոն` աշխատելու, մինչեւ վարչապետը կպատժի չար «ծյոծյային»: Սակայն ամիսներ են անցել, ու մինչեւ հիմա Փաշինյանը դեռեւս չի ընդունել Օպերային թատրոնի աշխատակազմին` համարելով, որ օպտիմալացման ծրագրի տակ լուծարվող նախարարության ֆոնին` պատժել է Նազենի Ղարիբյանին ու աշխատանքից հեռացրել` դրանով հարցը համարելով ընդմիշտ լուծված:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ

Ինչեւէ, վարչապետից արձագանք չստանալով` Կոնստանտին Օրբելյանը միանգամից երկու հայցով եւ մի քանի պահանջով դիմել էր դատարան: Նախ` քաղաքացիական պահանջով, արդեն նախկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչել, այն հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ բնականաբար աշխատանքի վերականգնելը` թատրոնի տնօրենի պաշտոնում:

Կիսաթաց Նազենի Հովհաննիսյանը մնացել է մթության մեջ...

Իսկ արդեն վարչական գործով ներկայացված պահանջը վերաբերում է վարչապետի որոշումը անվավեր ճանաչելուն: Այն որոշումն է, որով տիկին Ղարիբյանը, այս տարվա հունվարին նշանակվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող եւ արդեն, որպես վարչապետի որոշման անվավերության հետեւանք, կրկին անվավեր ճանաչել տիկին Ղարիբյանի հրամանը` Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Այսօր` հոկտեմբերի 8-ին, դատարանը ամբողջությամբ բավարարել է Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի: «Իրավունքի» հետ զրույցում դա հաստատեց փաստաբան ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

- Այսօր դատարանը վճռով բավարարել է մեր հայցն ամբողջությամբ: Առաջինը անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի թիվ 16Ա հրամանը, որով Կ. Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Այսինքն` դատարանի վճռով պարոն Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում: Ունեինք նաեւ դրամական պահանջներ` աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջն էր, որով մենք պահանջում էինք նաեւ թատրոնից, ոչ նախարարությունից, վճարել պարոն Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը, սկսած իր աշխատանքից ազատման օրվանից, մինչեւ իր աշխատանքի վերականգնվելու օրը: Այդ պահանջը եւս բավարարել է դատարանը, եւ սկսած 2019 թվականի ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի չվճարված պարապուրդի գումարը` միջին ամսական աշխատավարձի չափով, եւ վճարվի պարոն Օրբելյանին:

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

- Այսինքն` Օպերային թատրո՞նը պիտի վճարի Օրբելյանի պարապուրդի գումարը, այլ` ոչ նախարարությո՞ւնը:

- Այո, Օպերային թատրոնը, որովհետեւ Կ. Օրբելյանը աշխատավարձ ստանում էր Օպերային թատրոնից: Այս գործով դատարանում պատասխանող էր ներգրավված ե՛ւ նախարարությունը, ե՛ւ  Օպերային թատրոնը: Բացի դրանից, պահանջներում կային նաեւ դատական ծախսեր, որը դատարանը մասնակի է բավարարել, փաստաբանի վարձատրության գումարը դատարանը, որպես խելամիտ վարձատրություն 470 հազար  դրամի չափով է բավարարել, որը եւս պետք է վճարվի նախարարության եւ Օպերային թատրոնի կողմից, երկուսը միասին պետք է վճարեն: Կա նաեւ պետական տուրքի գումար, Օրբելյանի պարապուրդի գումարի, որքան հաշվարկվի, երկու տոկոսի չափովպետք է վճարվի նաեւ որպես պետական տուրք` նախարարության եւ օպերային թատրոնի կողմից:

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

- Պարոն Մարտիրոսյան, իսկ ե՞րբ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի:

- Ինչպես ընդհանուր կարգն է` քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված, ուժի մեջ է մտնում վճիռը հրապարակելուց 30 օր հետո: Իսկ եթե բողոքարկվեց Վերաքննիչ դատարան, արդեն պետք է սպասենք, թե վերին ատյաններում ինչ վճիռ կկայացնեն: Եթե չբողոքարկվեց, վճիռը օրինական ուժ կստանա, Կ. Օրբելյանը արդեն կվերականգնվի օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում:

«Քո անկախության մեջ կա իմ մանկության չգրված տողերը». Անահիտ Մութաֆյան

- Իսկ խոսե՞լ եք Կ. Օրբելյանի հետ, նա տեղյա՞կ է:

- Այո խոսել եմ արդեն, Հայաստանում չէ` Միացյալ Նահանգներում է, տեղյակ է եւ ուրախացել էր:

- Պարոն Մարտիրոսյան, իսկ վարչական հայցն այս պահին ի՞նչ փուլում է գտնվում:

- Այն վարչական դատավարության կարգով դեռեւս գտնվում է բողոքարկումների մեջ, խնդիրը այդ հայցի վարույթ ընդունելու մեջ է: Հիմա գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, խոսքը դեռեւս մեր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին է, որն  ընթացքի մեջ է, այդ հայցի վրա եւս աշխատում ենք:

«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

Ի ԴԵՊ

Փաստենք, որ այս ամիսների ընթացքում նոր իշխանությունները ոչ միայն բարոյական, այլ նաեւ ֆինանսական մեծ վնաս հասցրին Օպերային թատրոնին` բեմի բանվորից մինչեւ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: Մեր տեղեկություններով` այս ընթացքում մեկը մյուսին հաջորդելով, Օպերային թատրոնին հովանավորող եւ աջակցող խոշոր կազմակերպություններ, թատրոնի անորոշ իրավիճակից ելնելով, հրաժարվել են համագործակցությունից եւ լուծարել պայմանագրեր` շեշտելով, որ իրենց երաշխիքը հենց մաեստրոն էր` Կոնստանտին Օրբելյանը, որի արդյունքում փաստորեն ֆինանսապես տուժել է թատրոնն ու մոտ 700 աշխատակից:

«Արվեստի նվիրյալը» տոնում է տարեդարձը. այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА