o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից

09.10.2019 10:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից

 Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը: Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում ունեցած շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ: Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված առկա զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով։

Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Այսպես, օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»:

Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երևի թե առաջին անգամ:

Եվ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ և լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները:

Ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА