o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ՆԱՎԸ ԼՔԵԼՈՒ ՊԱՀԸ

09.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ՆԱՎԸ ԼՔԵԼՈՒ ՊԱՀԸ

Եվ այսպես, Վալերի Օսիպյանը երկրորդ հրաժարականը տվեց, այս անգամ` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Անգամ անեկդոտիկ պատումներ են շրջում, որ ինքն անտեղյակ էր գլխավոր խորհրդական նշանակվելու մասին եւ մամուլից է տեղեկացել, որ նշանակվել է ու հասցրել է միանգամից գնալ արձակուրդ: Եվ որ դրանից հետո է հրաժարականի դիմումը գրել` այդպես էլ ոչ մի օր խորհրդական չաշխատելով:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

 

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՌԵԺԻՄԻՑ

Անշուշտ, հարց է ծագում` այդ ինչո՞ւ հանկարծ ոստիկանության սույն գեներալը որոշեց հրաժարվել գործնականում ջանքեր ու պատասխանատվություն չպահանջող, բայց միաժամանակ իշխանության նոմենկլատուրայում մնալու հնարավորություն ընձեռող, պատկերավոր ասած` «պարապ գործերի նախարարի» պաշտոնից: Ոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու հանգամանքները, կարծես թե պարզ են` մարդը չէր կամենում մասնակից դառնալ ռեպրեսիվ գործողությունների, մասնավորապես` Ամուլասարի պահապանների դեմ ոստիկանական բռնության պատասխանատուներից մեկը: Բայց նաեւ խորհրդականի կարգավիճակից այդպես խույս տալը... Ուրեմն, լուրջ եւ խորը պատճառներ կան: Հիշենք նաեւ, որ Արթուր Վանեցյանը սուսուփուս, առանց աղմուկի հեռանալու տարբերակը մերժեց գլխանց, գերադասելով հրաժարականի մեղադրական հայտարարություն հրապարակել եւ մտնել առճակատման մեջ «ժողովրդի վարչապետի» հետ: Իսկ Վալերի Օսիպյանին որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի Նիկոլի ռեժիմի հետ բոլոր կապերը խզի: Դրա տրամաբանական բացատրությունն այն է, որ Արթուր Վանեցյանը` որպես ԱԱԾ-ի ղեկավար, ավելի քաջատեղյակ էր եւ այդ պատճառով նախընտրեց կտրուկ հեռացումը, իսկ նրա իմացածի մասին քիչ-քիչ տեղեկացված դառնալու համար նախկին ոստիկանապետից ժամանակ պահանջվեց: Ուրեմն` այդ տեղեկատվությունն այնպիսին է, որ ողջամիտ մարդը պետք է փախչի ՔՊCC-ից` ինչպես ժանտախտից: Որ թավշյա նավը անխուսափելիորեն խորտակվում է, եւ պետք է հասցնել լքել այն: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ընդհանրապես շեշտում է հետեւյալը. «Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն` անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ` համագործողներ: Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսեւորումներ է ստանում»: Նրա կարծիքով. «Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են եւ ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե` վատ, տվյալ պահին էական չէ, դա այդպես է: Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա այնտեղ եւս Նիկոլն օտար տարր է: Դա զգալով` Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները, գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը»: Բայց Ս. Դանիելյանի համոզմամբ` այդ կառույցները ղեկավարող պրոֆեսիոնալները մի տեսակ «միջնորդի», «բանակցողի» դեր էին խաղում Նիկոլի եւ պահպանողական ուժային կառույցների միջեւ, եւ հիմա, եթե որպես ղեկավար նշանակվեն հեղափոխական քաղաքական ֆիգուրներ, հակասությունը ոչ թե կպակասի, այլ կգնա ավելի խորքը եւ թավշիստների համար կդառնա ավելի անվերահսկելի:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Եթե մինչ վերջերս հիմնականում Ռոբերտ Քոչարյանի համար պայքարի մասնակից էին փաստաբանական խումբը եւ բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդ ակտիվիստները, ապա ոմանց համար անսպասելի ձեւով հայտնվեց 36 հայտնի մարդկանց ստորագրած հայտարարությունը, ուր ՀՀ երկրորդ նախագահի դեմ տարվող գործընթացը միանշանակորեն որակվում է հակասահմանադրական, իշխանություններին կոչ է արվում «զերծ մնալ հակապետական գործողություններից» եւ շեշտվում է. «Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Եվ հայտարարությանը միացողների թիվը շատ սրընթաց աճ ապրեց, ու այժմ դա դարձել է գործնականում ամբողջ ընդդիմադիր էլիտայի դիրքորոշումը` անկախ իրենց միջեւ եղած տարաձայնություններից եւ շահերի տարբերությունից: Այդտեղ ե՛ւ արցախյան ծագում ունեցողներն են, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին ավանդաբար զորակցողները, ե՛ւ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները, ե՛ւ ոչ քիչ թվով մտավորականներ: Այսինքն` դա բավականին մոտ է դեռ ամռանը ՀՀ երկրորդ նախագահի կողմից հնչեցրած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւին: Ու շատ նման է, որ դա կոնկրետ քաղաքական գործընթացների սկզբնակետ է եւ կատալիզատոր: Ինքը` Ռոբերտ Քոչարյանն էլ, բանտից դրան պատասխանել էր ուղերձով, որը սոսկ շնորհակալություն չէ, այլ գործընթացի արձանագրում. «Ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար` մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար: Սա այլեւս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության եւ ընդդեմ կամայականությունների: Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետեւած արձագանքը դրա լավագույն ապացույցն են: Ուզում եմ իմանաք` ես լի եմ վճռականությամբ` շարունակել պայքարը, թեկուզ եւ բանտախցից: Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին` Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

ՌԱԶՄԻԿ ԽԱՎԸ ՀԱՍՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացը, բացի «Կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի դրսեւորում լինելուց, նաեւ խորհրդանշում է միավորում այն արժեքների շուրջ, որի կրողը մեր երկրի ռազմիկ խավն է, եւ որի մոլի թշնամին են դասալիք խաղաղամոլները` ի դեմս տերպետրոսյանական եւ նիկոլական թիմերի` սորոսականներն էլ վրադիր: Ու դրա հաստատումը եկավ Արցախից Վիտալի Բալասանյանի` կտրուկ եւ հստակ շեշտադրումներով հարցազրույցի տեսքով: Գեներալը նախ մատնանշեց, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է հակապետական իշխանազավթում, իսկ Լեւոնը, Նիկոլը եւ սորոսականներն ու սորոսանմանները սոսկ կատարողներ են միասնական կենտրոնից եկող ծրագրի, որը մահացու վտանգավոր է մեր երկրի եւ ազգի համար: Ըստ Վիտալի Բալասանյանի. «Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը»: Գեներալը մատնանշում է, որ Արցախի կարգավիճակ որոշողներն են արցախցիները, ամբողջ Հայաստանի ժողովուրդը եւ համայն հայությունը: Վիտալի Բալասանյանը նաեւ մատնանշում է այն իրողությունը, որ Նիկոլը պատրաստվում է ռեպրեսիվ, բռնի լուծումների, ուր նրա հիմնական ուժային հենարանը պետք է լինեն «Սասնա ծռերը»: Դրա առնչությամբ գեներալը զգուշացնում է. «Փաշինյանի մարտական թեւի գործողություններին րոպե առաջ պատասխան կտրվի»: Իսկ հեղափոխական տեռորի գործիքներին Վիտալի Բալասանյանը տեղեկացնում է. «Մեկ անգամ ներեցինք ահաբեկիչներին, երկրորդ անգամ` բոլորին ֆիզիկապես կոչնչացնենք»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Ասված է շատ պարզ, եւ զարմանալի չէ, որ թավշիստների ճամբարում միանգամից սկսվեցին հիսթերիկաներ եւ Նիկոլի ասած «վնգստոցներ»: Հասկանալի է, չէ՞, որ «ժողվարչապետը» որը ձախողել է ամենուրեք եւ ի զորու չէ ոչ մի ռեալ խնդիր լուծել, իր` հակապետական հանցագործությունների մեջ մինչեւ ականջները խրված թիմի հետ մեկտեղ ամբողջ հույսը դրել է հեղափոխական տեռորի վրա, որը պետք է ծավալվեր Երեւանից մինչեւ Ստեփանակերտ, լուծեր անհնազանդ Սահմանադրական դատարանը, վարչախմբի կոկորդում մնացած անվերահսկելի մամուլի, ինչպես նաեւ ըստ պատվերի Արցախի հարցի աննպաստ լուծմանը խոչընդոտող մարտական գեներալիտետի եւ Արցախի իշխանությունների հարցը: Իսկ հիմա ստացել են պարզ զգուշացում, որ տեռորիստները պարզապես ոչնչացվելու են: Չէ, նման է, որ թավշիստները հայտնի սովետական ֆիլմի մոտիվներով միգուցե հարկադրված լինեն աղաչելու, որ իրենց դատի «ամենաարդար դատարանը»` Քրեական օրենսգրքով, այլ ոչ թե դա տեղի ունենա, այսպես ասած, «լեռների օրենքներով»: Աշունը թեժ է ստացվում եւ ամենեւին էլ ոչ առավել քան տաք եղանակի պատճառով:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА