o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ՄԵԿ ՏԱՐԻ ՓՆՏՐԵԼ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ

09.10.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ՄԵԿ ՏԱՐԻ ՓՆՏՐԵԼ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ուղիղ մեկ տարի առաջ խուզարկվեց «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակը եւ առգրավվեց ողջ տեխնիկան, անձնական համակարգիչներն ու հեռախոսները, որոնք մինչ վերջերս չէին վերադարձվել:

«Հայաստանն ամբողջովին արտաքին կառավարման ներքո է». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

Խուզարկությունն իրականացվել էր ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Փնտրում էին հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու եւ դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, հիշողության սարքեր եւ կրիչներ, համակարգիչներ եւ ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման եւ ձայնագրման մասին` որեւէ կերպ ապօրինի միջամտելու վերաբերյալ: Պարզվում է` օրեր առաջ Քննչական կոմիտեից վերադարձրել են վերոնշյալ առգրավված տեխնիկան եւ բջջային հեռախոսները, ասելով, որ գործով իրենց հետաքրքրող որեւէ փաստ չի հայտնաբերվել£ Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«Տոտալ վախի մթնոլորտ են փորձում մտցնել». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

Այս գործը դեռեւս փակված չէ, անգամ նախաքննություն է գնում: Ես եւ նույն նախաձեռնության համահիմնադիրներից Հայկ Այվազյանը գործով որպես վկա ենք անցնում եւ ստորագրություն ենք տվել, որ եթե մեզնից ցուցմունք են վերցնում, ապա դրա մասին իրավունք չունենք  խոսելու: Կարող եմ ասել միայն այն, ինչ կարելի է ասել: Այո, մեզ վերադարձվեց մեր տեխնիկան, իրենց հետաքրքրողը տեխնիկայի պարունակության մեջ որեւիցե ձեւով չկար, եւ իրենք հեռախոսները, համակարգիչները եւ այլ սարքերը բոլորը վերադարձրին:

«Տոտալ վախի մթնոլորտ են փորձում մտցնել». Հայկ Նահապետյան (Տեսանյութ)

Պարոն Նահապետյան, փաստորեն, ստացվում է, որ հանիրավի մեկ տարի զուտ խոչընդոտվե՞լ է Ձեր նախաձեռնության գործունեությանը:

Ոչ միայն խոչընդոտվել է, այլ արեցին այնպես, որ մեր նախաձեռնությունն իր աշխատանքներն ուղղակիորեն դադարեցնի, որովհետեւ տեխնիկական միջոցներն առգրավեցին: Մարդիկ կային, որոնք մեզ հետ պատրաստ էին առավել սերտ  համագործակցության եւ որոշակի առումով խուսափեցին մեզ հետ շարունակել աշխատել` բնականաբար, մտածելով, որ եթե այս մարդիկ այդ մակարդակի գործեր են անում, ինչ գործ ունենք իրենց հետ: Այո, իրենք հասան նվազագույնն իրենց ուզածին, եւ այդ խոչընդոտելը մեզ վրա բավականին թանկ նստեց: Չգիտեմ, հետո ինչպես կլինի, գործը մտնի դատարան, հետո կերեւա: Այնուամենայնիվ, մենք կեցվածք  դրսեւորելու ենք: Այսինքն` իրավական առումով մեր բողոքի  ձայնը բարձրացնելու ենք, որովհետեւ ցանկացածի մոտ կարող են վաղը մտնել եւ ցանկացած իր տանելհետո տարիներով պահել եւ առանց ներողություն խնդրելու  ուղղակի տալ եւ ասել` գնացեք, ոչ մի բան չենք գտել:

«Սա մեր ազգային խայտառակությունն է». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА