o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.10.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, այն էլ իր այդքան սիրելի Հանրապետության հրապարակում: Օրեր առաջ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անհարմար» իրավիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ընտանիքի հետ քայլելիս, Աբովյան փողոցում վարչապետը մոտեցել է մոր հետ կանգնած 3-ամյա աղջիկ երեխային, շոյել երեխայի գլուխը ու ասել. «Ինչ սիրուն տղա է», ինչին ի պատասխան երեխայի մայրն ասել է. «Պարոն վարչապետ, բայց իմ երեխան աղջիկ է»: Հայտնվելով «անհարմար» դրության մեջ վարչապետը ժպտացել է ու արձագանքել. «Ուրեմն շատ սիրուն աղջիկ է»: Սակայն երեխան թեեւ կարճ մազեր է ունեցել, բայց հագին եղել է շրջազգեստ, իսկ ականջներին` ականջօղ: Զարմանալի է, Նիկոլն այնքան է ջանքեր գործադրում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ, այնքան է իր իսկ իշխանությունը հագեցրել տարատեսակ գենդերաստ կադրերով, որ սկսել է այսպիսի ակնհայտ դեպքերում տղա ու աղջիկ իրար խառնել...

ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե, Նիկոլի իշխանությունը տհաճ բան է, բայց էլ ավելի տհաճ են կեղծ, գրպանային ընդդիմությունները: Դրանց առնչությամբ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ տարակուսում է. «Երբ Նիկոլի մասին տարիներ շարունակ բամբասող, այդ թվում` ինձ հետ, իմ սենյակում, իմ ներկայությամբ, իսկ հիմա նույն Նիկոլի մոջահեդ-կամիկաձեների գունդ ձեւացող մարդիկ ինձ եւ իմ ընկերներին ազնվության եւ բարոյագիտության մասին լոլոներ են արտաբերում, սկսում եմ իրենց օրինակով համոզվել, որ քաղաքականությանն ու բարոյականության համադրելիության մասին կասկածներն գոյության իրավունք ունեն»: Իհարկե այն, ինչ որ ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահը, նաեւ վկայում է, որ տվյալ գործիչ կոչեցյալները նախկին իշխանության օրոք էլ էին կեղծ ընդդիմադիր, այլապես չէին գա իշխող կուսակցության մոտ բամբասելու այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլի մասին: Բայց, անշուշտ, այդպիսի կադրերին հարկ է ոչ թե ունկնդրել, այլ ցախավելով քշել: Քանզի հենց դրանք իրենք իրենցով են քաղաքական անբարոյականության մարմնացում:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ժամանակին ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ մասին զազրելի կեղծիքներ տարածում, իբր գիտեր ապրիլյան պատերազմը սկսվելու մասին, սակայն հանգիստ շարունակել էր բիլիարդ խաղալ: Բայց ստի ոտքերը կարճ են անգամ նոր Հայաստանում, եւ դա հաստատեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանին իր կողմից տրամադրած տեղեկություններին, ասաց, որ ցուցմունքներ չեն եղել: Նա դատարանում ասել է, որ 2016թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի` Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո` ժամը 03:10-03:15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր եւ զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից: Արտակ Դավթյանն ասաց, որ մնացյալը դատարանը  կպարզի: «Այսպես թե այնպես, ամեն ինչ ֆիքսվում է` սկսած անցակետից մինչեւ հերթապահ մաս»,- ասաց Դավթյանը,- տեղեկանքը տրվել է 1,5  տարի առաջ, պարզապես հիմա են շրջանառում»: Դե ինչ, երեւի թե մի օր էլ սորոսական Սասուն Խաչատրյանը հարկադրված կլինի ուտել նույն Խաչատուրովի դեմ թխովի քրեական գործը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА