o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՆՑ ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՍԿՍՎԵՑ, ՆՇԵՑԻ, ՈՐ ԱՅՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԵԹԵ ԶՐՈՅԱԿԱՆ Է»

09.10.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՆՑ ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՍԿՍՎԵՑ, ՆՇԵՑԻ, ՈՐ ԱՅՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԵԹԵ ԶՐՈՅԱԿԱՆ Է»

Մարտի 1-ի գործով նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ խիստ սանկցիա կիրառեց այն բանի համար, որ նա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ընթացքում հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես կարող էի անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները, սակայն ես չեմ անի այն, ինչն անում են օրվա իշխանությունները: Դրա համար մտածում էի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում կարծես թե նորմալ է գնահատվում դատավորին դրամական փոխհատուցում առաջարկելը՝ չպաշտոնավարելու համար»: Այսինքն, դատավորը փաստաբանին պատժեց այն չարված արարքի համար, որը սակայն հնչեցնում են գործող իշխանությունները, փորձում օրենքի ուժ տալ, այն էլ՝ ՍԴ դատավորների նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում: «Իրավունք TV»-ի տաղավարում Յուրի Խաչատուրովի փաստաբան ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ անդրադառնալով այդ սանկցիային՝ մեկնաբանեց.

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

- Ես ի սկզբանե, հենց դատական պրոցեսը սկսվեց, նշեցի, որ այս դատավարության մեջ իրավունքը գրեթե զրոյական է: Ամբողջ պրոցեսը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է, որը որ իրավապահ մարմինների միջոցով օրվա իշխանությունը փորձում է ավարտին հասցնել: Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, որի հետ կապված դատարանն իրեն վիրավորված համարեց, նշեմ հետեւյալը: Ինձ համար անհասկանալի մնաց, թե դատարանը կոնկրետ իմ ո՞ր արտահայտությունից է վիրավորված: Որովհետեւ ես ոչինչ չեմ արել, միայն նշել էի դատարանին դրամական փոխհատուցում առաջարկելու իմ մտադրության մասին, ինչը մեր «սրտի» Արդարադատության նախարարությունը լրիվ նորմալ էր համարում՝ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հայտնի օրենսդրական նախագիծն առաջարկելով: Եթե դատարանը պարզաբաներ, թե կոնկրետ ո՞ր արտահայտությունից է վիրավորել, միգուցե ես նաեւ ներողություն կխնդրեի: Բայց քանի որ չի պարզաբանվել, իսկ ես ընդամենը ցիտել եմ եւ նույնանման առաջարկից եմ խոսել, ինչը որ արել է այսօրվա գործադիր իշխանությունը, կարծում եմ, որ վիրավորական որեւէ գործողություն ինձ թույլ չեմ տվել: Իսկ եթե իմ գործողությունները վիրավորական էին, ուրեմն Արդարադատության նախարարությունը եւս պետք է հասկանա, որ դատավորներին դրամական փոխհատուցում առաջարկելու իրենց առաջարկը եւս վիրավորական է եւ պատժի ենթակա:

«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

Յուրի Խաչատուրովի մեղադրանքի հիմքում ընկած փաստերի, դատական իշխանությունների նկատմամբ ճնշումների վերաբերյալ փաստաբանի ուշագրավ դիտարկումները կարդացեք առաջիկա «Իրավունքի» համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА