o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԴ-Ն ՄԻԱՑՆԵԼ ԿԱՄ ԼՈՒԾԱՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ»

09.10.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԴ-Ն ՄԻԱՑՆԵԼ ԿԱՄ ԼՈՒԾԱՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ»

Տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, որ իշխանության որոշ շրջանակներում քննարկվում է Սահմանադրական դատարանն ընդհանրապես վերացնելու տարբերակը: Արդյոք հնարավո՞ր է նման սցենար, եւ այդ դեպքում իրավական ի՞նչ բացերի առաջ կկանգնի պետությունը, փորձեցինք պարզել սահմանադրագետ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ, ով ասաց.

​​​​​​​Երիտասարդ ըմբիշները մրցեցին ու հաղթեցին՝ ի հիշատակ հերոսի

- ՍԴ-ն միացնել կամ առհասարակ լուծարել հնարավոր է միայն հանրաքվեով Սահմանադրությունը փոխելու միջոցով:

- Այնուամենայնիվ, եթե դրան գնան, իրավական ի՞նչ խնդիրների առաջ կկանգնենք:

- Երկրի իրավական անվտանգությունն է վտանգվելու: Առանց ՍԴ շատ դժվար է: Եվ հետո, դա այնքան հեշտ չի, որովհետեւ բոլոր մայրցամաքային երկրները, որոնց մեջ է նաեւ Հայաստանը, ունեն նմանատիպ կառույցներ: Միայն անգլոսաքսոնական երկրներում է, որ չկա ՍԴ, այդ կառույցի գործառույթը գերագույն դատարաններն են իրականացնում: Չենք կարծում, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այս տրամաբանությունից եւ գնա այդ որոշմանը, հաշվի առնելով, որ մեր իրավական համակարգը ուրիշ է:

Վարդան Ղուկասյան.Պապ թագավորը «գալուբոյ» է եղել

- Առհասարակ, ՍԴ-ի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է իրավաչափ:

- Գործընթացները իրականում տեղի են ունենում ՍԴ նախագահի շուրջ է: Հիմա իշխանությունը փորձում է նրան հեռացնելով` 6 տարի ժամկետով բերել մեկ ուրիշին...

- Բայց որտեղից համոզմունք, որ կգա նորմալ ՍԴ նախագահ, եւ, ի վերջո, եթե ՍԴ դատավորները չապահովեն անհրաժեշտ 6 ձայնը, որը անհրաժեշտ է ներկայիս նախագահին հեռացնելու համար: Օրենքի ուժով այլ սցենար կա՞:

ՔԿ. Երևանի Վարդանաշեն փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրած-ծակած վերքերով

- Այդ դեպքում կմնա Սահմանադրության փոփոխությունը միայն, ուրիշ իրավական ճանապարհ չկա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА