o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

8 մթերքներ, որոնք չի կարելի ուտել անոթի

09.10.2019 18:24 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
8 մթերքներ, որոնք չի կարելի ուտել անոթի

Բժիշկները նշել են 8 մթերքները, որոնք կտրականապես խորհուրդ չի տրվում ուտել անոթի: Հակառակ դեպքում օրգանիզմում կարող են տհաճ ախտանիշներ հայտնվել, կարող է բարձրանալ մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում է «Ակտուալնիե նովոստի»-ն:

Ինչո՞ւ ենք ուտելուց հետո ուզում քնել

Խորհուրդ չի տրվում անոթի յոգուրտ ուտել: Չնայած դրա կազմում առկա օգտակար պրոբիոտիկներին, դատարկ ստամոքսում այն կարող է աղաթթվի արտազատում առաջացնել, որը քայքայում է կաթնաթթվային բակտերիաները:

Չի կարելի նաեւ անոթի բանան ուտել, քանի որ այդպիսով օրգանիզմում բարձրանում է մագնեզիումի մակարդակը, ինչը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Փորձագետները խորհուրդ չեն տալիս նաեւ արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել: Այն ակտիվացնում է ստամոքսաթթվի արտադրությունը, ինչի հետեւանքով կարող է այրոց առաջանալ, իսկ սերոտոնինի անբավարարությունը դեպրեսիվ վիճակ է առաջացնում:

Ստամոքսի լորձաթաղանթի համար վտանգավոր են անոթի գազավորված ըմպելիքների ու տանձի օգտագործումը, իսկ դուբիլային նյութերով հարուստ տոմատն ու արմավը կարող են ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), հաստ աղիքների բորբոքում (կոլիտ) կամ ստամոքսաբորբ (գաստրիտ) առաջացնել: Թարմ քամած հյութերը ցանկալի է խմել սնունդ ընդունելուց հետո: Եվ վերջին՝ 8-րդ մթերքը, որը չի կարելի անոթի ուտել, քաղցրավենիքն է: Դրանք բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը, ինչին ենթաստամոքսային գեղձն «արձագանքում է» ինսուլինի կտրուկ արտազատմամբ: Արդյունքում դա ինսուլինառեզիստենտության եւ ախորժակի մեծացման է հանգեցնում:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА