o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ի նման վերաբերմունքը քարտ-բլանշ է Ադրբեջանին` ինչ-ինչ գործողություններ սկսելու համար.Վարդգես Բաղրյան

09.10.2019 16:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ-ի նման վերաբերմունքը քարտ-բլանշ է Ադրբեջանին` ինչ-ինչ գործողություններ սկսելու համար.Վարդգես Բաղրյան

Ալիեւն օրերս սկանդալային տոնով պատասխանելով Փաշինյանի` "Արցախը Հայաստան է" հայտնի հայտարարությանը, հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովիª օրերս արած հայտարարությունը: Հիշեցնենք, Լավրովն էլ իր հերթին էր Փաշինյանի նույն մտքի հետ կապված համեմատություն անցկացրել Ալբանիայի հետ, նշելով, որ նման հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսությունը առաջ տանելուն: Ի՞նչ ենթադրել այս ամենից, ինչո՞ւ Ալիեւը նման հայտարարություն հնչեցրեց ՌԴ-ից` անձամբ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, փորձեցինք հետաքրքրվել Արցախի խորհրդարանի պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՑ, ով մտահոգություն հայտնելով` նախ ասաց.
- ՌԴ-ի նման վերաբերմունքը քարտ-բլանշ է Ադրբեջանին` ինչ-ինչ գործողություններ սկսելու համար: Այսպես ասած, տպավորություն է, որ ՌԴ-ն հող է նախապատրաստում Ադրբեջանին  արդարացնելու համար, եթե հանկարծ նա փորձի կրկին անգամ դիմել արկածախնդրության: Ամեն դեպքում, ՌԴ-Հայաստան` գնալով սառնացող հարաբերությունները առաջին հերթին լավ չեն Հայաստանի համար: Հաշվի առնելով, որ Ալիեւը իր հերթական հայտարարությունը արել է ոչ թե Բաքվում, այլª Ռուսաստանի նախագահի ներկայությամբª մեսիջ հղելով հայկական կողմին, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է ՌԴ նախագահը: Եվ ուղղակի մատների արանքով նայել դրան, ճիշտ չէ, անհրաժեշտ է համապատասխան եզրակացություններ անել:

«ՄԱՐԳԻՆԱԼ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԱԾ ՏԵՍՔ»

Մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА