o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալի» համար Ռոնալդուի հեռանալը չէր կարող անհետևանք անցնել»․Մեսսի

09.10.2019 22:33 ՍՊՈՐՏ
«Ռեալի» համար Ռոնալդուի հեռանալը չէր կարող անհետևանք անցնել»․Մեսսի

 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ կցանկանար՝ «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն շարունակեր ելույթները Մադրիդի «Ռեալի» կազմում:

«Ռեալի» առաջին պարտությունը Լա լիգայում. «Բարսելոնան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Ես կցանկանայի, որ Ռոնալդուն մնար Լա լիգայում, մասնավորապես՝ «Ռեալում»:

Մադրիդի «Ռեալը» հարուստ պատմություն ունեցող ակումբ է, ակումբ, որը պայքարում է յուրաքանչյուր տիտղոսի համար: Բայց ակումբից Ռոնալդուի պես ֆուտբոլիստի հեռանալը չէր կարող անհետևանք անցնել: Դա զգալ կտար ցանկացած ակումբում:

Մեր մրցակցությունը «Ոսկե գնդակի» համա՞ր․ ես երբեք չեմ մտածել այդ մասին: Չեմ մտածել այն մասին, որ նվաճեմ ավելի շատ մրցանակներ, քան Կրիշտիանուն»,- Մեսիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:

Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018թթ․ և նրա կազմում անցկացրած 438 խաղում դարձել է 450 գոլի հեղինակ՝ հանդիսանալով ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА