o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է». Ամենայն Հայոց կաթողիկոս (Տեսանյութ)

09.10.2019 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է». Ամենայն Հայոց կաթողիկոս (Տեսանյութ)

Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեկնարկեց «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, քաղաքական այրեր, գիտնականներ եւ հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից եւ Ֆինլանդիայից:

Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան

Համաժողովի մասնակիցներին նախ ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը եւ կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը», - ընդգծեց Արշակ եպիսկոպոսը, ապա իր հայրապետական օրհնությունն ու պատգամը ներկաներին փոխանցեց Նորին Սրբություն ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

«Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Ուրախ ենք այս ժողովին ձեր մասնակցության համար: Այսօրինակ համաժողովները, հավատում ենք՝ կարեւոր նպաստ են բերելու ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավման եւ հոգեւոր ու բարոյական արժեհամակարգի անաղարտ պահպանության ու ամրապնդման գործում: Մեր գնահատանքն ենք բերում Ռուս Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին, ովքեր ընտանիքների հետ հովվական աշխատանքի իրենց փորձառությունը պիտի կիսեն մեզ հետ: Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի եւ նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ եւ հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրեւ ժամանակակից կյանքի թելադրանքներ: Մտայնության ու բարքերի այսօրինակ այլափոխումը հաճախ քողարկվում է անհատի ազատության եւ իրավունքների լույսի ներքո՝ խեղաթյուրելով ընտանեկան կյանքի իրական արժեքն ու բացառիկությունը», - ընդգծեց Վեհափառ Հայրապետը:

Մայր Աթոռի հրատարակած գրքերն առաջին անգամ ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում

Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատմամբ՝ եկեղեցու տեսակետները ընտանիքի վերաբերյալ հիմնված են ոչ թե մարդկային փոփոխվող կենսակերպի եւ մտայնությունների, այլ Աստծո կենարար խոսքի ու հայտնության վրա. «Ընտանիքի մասին քրիստոնեական վարդապետությունը ձեւավորվել է աստվածադիր օրենքի համաձայն՝ հաստատելով ամուսնության սրբությունն ու արժեքը (Եբր. ԺԳ 4): Սուրբ Գիրքը հստակ ընդգծում է ամուսնության եւ ընտանիքի նվիրականությունն ու նպատակները: Աստված ստեղծեց մեր նախածնողներ Ադամին եւ Եվային այր ու կին (Ծննդ. Ա 28): Տղամարդու եւ կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որի հարկից ներս արարչագործությունն է շարունակվում: Եկեղեցին Սուրբ Պսակի խորհրդով օրհնում է ընտանիքի կազմությունը: Պսակադրության արարողությամբ հռչակվում է ընտանիքի անբաժանելի եւ անքակտելի միությունը, որը նվիրագործվում է աստվածային ներգործությամբ ու շնորհներով: Ընտանիքի սրբության վերաբերյալ Եկեղեցու պատգամը մենք կարիքն ունենք հասցնելու յուրաքանչյուր անհատի սրտին եւ մտքին: Ընտանիքը Աստծո օրհնություն է եւ հիմքն ու մանրակերտը հասարակության, մարդկային ազնիվ ու վեհ հարաբերությունների: Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ծնողների սպասավորությամբ սկիզբ է առնում աստվածճանաչողության, տերունական պատգամների, օրինապահության, սիրո, նվիրվածության ճանապարհը: Ընտանեկան հոգածու միջավայրում է հասակ առնում երեխան, եւ նրա մտքում ու հոգում ձեւավորվում է հասարակության անդամը լինելու գիտակցությունը: Ընտանիքի աստվածահաստատ պատկերի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր եւ մոր սիրո ու դաստիարակության ներքո, նմանությամբ ավետարանական օրհնյալ ու նվիրական Սուրբ Ընտանիքի»:

Հոկտեմբերի 19-ին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ նշում է հրետանավորի օրը

Անդրադառնալով ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններին՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ այդ թվում է նաեւ ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում. «Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաեւ տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում կարեւորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման եւ առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր եւ քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա: Ընտանիքի առջեւ ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ կատարելու եւ հաղթահարելու տեսլականով 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես Մեր հանդիպումներում, Մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի տարվա վերջին՝ ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ»:

«Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց». Յոհան Բեկման (Տեսանյութ)

Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ միջազգային այս համաժողովը՝ գումարված «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը. «Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին եւ բանախոսներին՝ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, Սուրբ Հոգու շնորհներով առաջնորդի մեզ եւ արդյունավորի ընտանիքների ամրապնդմանն ու անխաթար պահպանմանն ուղղված ջանքերը: Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին: Թող մեր Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ողջ աշխարհի եւ մարդկության հետ այսօր եւ միշտ. ամեն»:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА