o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատասխան հարված. Սիրիան 6 հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

10.10.2019 11:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատասխան հարված. Սիրիան 6 հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Անհայտ անձինք վեց հրթիռ են արձակել Սիրիայի տարածքից սահմանային թուրքական քաղաքի ուղղությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Հրթիռներն ընկել են Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Նուսայբան քաղաքի կենտրոնում:

Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջև. լրատվամիջոցներ

Նշվում է, որ բոլոր հրթիռներն արձակվել են սիրիական սահմանամերձ Էլ-Քամիշլի քաղաքից:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին, որի նպատակը քուրդ զինյալների և ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է: Ըստ Թուրքիայի ղեկավարի, ռազմական գործողությունների նպատակը Թուրքիայի հարավային սահմանների մոտակայքում գտնվող ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու ոչնչացումն է՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА