o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից

10.10.2019 11:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ 30
30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից

«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթը 30 տարեկան է... արդե՞ն, թե՞ ընդամենը...

Կարծես երեկ էր, որ ընթերցում էի «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի անդրանիկ համարը: Խառը ժամանակներ էին...զգում էինք` մեր Անկախությունը հեռու չէ, բայց նաև գիտակցում, որ ուղին շատ մշուշոտ է, վտանգներով լի: «ԻՐԱՎՈՒՆՔ»-ն իր անուրանալի դերակատարումն ունեցավ և այդ ուղին հաղթահարելու դժվարին գործընթացում, և անկախության հետո և ունի մինչ այսօր: 30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից, ինչն իսկապես, մեր իրականության համար հազվագյուտ երևույթ է:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Ներկայիս բարդ իրավիճակում, մեր պետականությանը սպառնացող նոր ներքին ու արտաքին մարտահրավերների, ազատ մամուլի դեմ շարունակական բռնությունների, հալածանքների պայմաններում «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի գործնեությունը անգնահատելի է:

Շնորհավորում եմ «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի հիմնադիրներին, խմբագրակազմին, լրագրողներին, ողջ աշխատակազմին ու ընթերցողներին և մաղթում նորանոր հաղթահարված բարձրունքներ:
Հարգանքներով` Ձեր երեսուն տարվա ընթերցող Դավիթ Շահնազարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА