o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող հանդիպել միմյանց հետ. ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը

10.10.2019 14:59 ՍՊՈՐՏ
Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող հանդիպել միմյանց հետ. ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պարզաբանել է, թե ինչու են վիճակահանությունների ժամանակ առանձնացվում  ՌԴ-ի և Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի ու այլ երկրների հավաքականները: Չեֆերինի խոսքերով` դա արվում է անվտանգության, այլ ոչ քաղաքական նկատառումներով:

Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին. Վենգեր

«Անվտանգությունը մեզ համար ամենակարևոր պայմանն է: Ցանկացած մրցաշարի համար վիճակահանություններ անցկացնելիս մենք նկատի ենք ունենում բոլոր հնարավոր վտանգները: Այնպես են կազմակերպվում վիճակահանությունները, որ բացառվի, օրինակ՝ ՌԴ-ի և Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի, Սերբիայի և Կոսովոյի` նույն խմբում ընդգրկվելը: Նույնիսկ Իսպանիան և Ջիբրալթարը չեն կարող հայտնվել նույն խմբում: Չնչին վտանգի առկայությասն դեպքում մենք նույնիսկ միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է  ՈՒԵՖԱ-ի ղեկավարը:

Չեֆերինը նաև ավելացրել է, որ ՈՒԵՖԱ-ն չի ներքաշվում քաղաքական հարցերի մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ-ին և Ուկրաինային, ապա Չեֆերինի խոսքերով, այս երկու երկրների հավաքականները կարող են միմյանց հետ հանդիպել միայն ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում:

Այս դեպքում ոչինչ փոխել հնարավոր չէ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА