o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուրիշ մարդը»` Աբովյանում

10.10.2019 16:01 ՄՇԱԿՈՒՅԹ
«Ուրիշ մարդը»` Աբովյանում

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 11-ը անցկացվող Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Այն թվով չորորդն է:

Հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը» /ըստ Պ. Գլադիլինի պիեսի/ ներկայացումը` Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ:

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի հունիսի 11-ին:

Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:

Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА