o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սևանում հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ. Էրիկ Գրիգորյան

10.10.2019 16:19 ԹԵՄԱ
Սևանում հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ. Էրիկ Գրիգորյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Սևանա լճի ջրիմուռային պրոբլեմի հետ կապված՝ ի՞նչ են անում: Նա մանրամասնեց՝ խոսքը այն ծրագրերի մասին է, որ պատրաստվում են իրականացնել Մարտունու, Գավառի կոյուղաջրերի ներդրման առումով:

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

«Ասացին՝ դա մենակ Սևանի հետ չի տեղի ունենում, ասացին` նույնիսկ Սև ծովում է լինում: Երևույթը նախորդ տարի եղավ, այս տարի եղավ, խուճապ է տարածվում: Սակայն առնվազն սեպտեմբերին Սևանի ջուրը թափանցիկության շատ բարձր մակարդակ ունի»,- ասաց վարչապետը:

Նա հարց ուղղեց նախարարին՝ ինչպե՞ս կարող ենք կառավարել այս խնդիրը, հնարավո՞ր է արդյոք կանխել այդ երևույթի կրկնությունը:

Նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ, խնդիրների լուծմանն համար ներկայացուցիչ են հրավիրել, հաստատել են ջրի մաքրման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագիր, նախնական աշխատանքները նախահաշիվներով արվել են, փոխանցվել վարչապետի աշխատակազմ և տարածքային կառավարման նախարարություն:

Գրիգորյանը հայտնեց, որ ԵՄ-ից ստացված 5 մլն դրամաշնորհը ևս կուղղվի Սևանին, կիրականացվեն ափամերձ տարածքների մաքրման ավելի մեծ աշխատանքներ, աղտոտումների ծավալը, որ գալիս է համայնքներից, այլ աղբյուրներից, պետք է նվազեցվի, հակառակ դեպքում՝ ռիսկը մեծ է: Նախարարը տեղեկացրեց՝ երկու ուղղությամբ պետք է աշխատանքներ արվեն՝ կեղտաջրերի նվազեցում և ջրի մակարդակի բարձրացում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА