o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրդերն ունեն փրկության մի ճանապարհ, դաշինքն նախագահ Բաշար Ասադի հավատարիմ ուժերի հետ. փորձագետ

10.10.2019 17:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քրդերն ունեն փրկության մի ճանապարհ, դաշինքն նախագահ Բաշար Ասադի հավատարիմ ուժերի հետ. փորձագետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, այսօր թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել։ Իրավիճակը ավելի քան լարված է ու վտանգավոր: Նշենք նաև, որ կրակի տակ են Սիրիայի հայաբնակ բնակավայրերը։ Այս մասին Iravunk.com-ը զրուցեց  իրանագետ, բ.գ.թ., դոցենտՙ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ։

Արդյունքը գերազանցեց սպասելիքները, իսկ նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է (Տեսանյութ)

- Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս կբացատրեք տեղի ունեցածը, արդյոք սա սպասելի՞ էր:

- Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ թուրքական կողմը առաջին անգամը չէ, որ նման գործողություն է կատարում Սիրիայի հյուսիսում, բնականաբար հետապնդելով իր իսկ պետական շահերը, որոնք ակնհայտորեն հակասության մեջ են ոչ միայն տեղի հայկական բնակչությանը այլև սպառնալիք են հայկական բնակչության անվտանգությանը և կյանքին, հետևաբար կարծում եմ այս հարթության մեջ Հայաստանի կողմից պետք է ոչ միայն հռետորաբանական մակարդակում, այլ նաև գործողությունների մակարդակում ծրագրեր մշակվեն: Ըստ էության խնդիրը վերաբերում է թեև թվաքանակով ոչ այդքան մեծ, բայց այդուհանդերձ հայկական, ավանդական համայնքի, որը նույն թուրքական յաթաղանից մազապուրծ, ցեղասպանական զոհերից է կազմված։

Ինչ վերաբերում է Սիրիայի ընդհանուր իրավիճակին, ապա ակնհայտ է, որ քրդերն ըստ էության ունեն փրկության մի ճանապարհ, այն դաշինքն է՝ Սիրիայի կենտրոնական իշխանությունների, նախագահ՝ Բաշար Ասադի հավատարիմ ուժերի հետ, ինչը հնարավորություն կնձեռի դադարեցնելով թուրքական կողմի ագրեսիան, որովհետև նույն քուրդ խաղաղ բնակչությունը ևս տուժում է թուրքական հարձակումներից, քանզի մենք ականատես ենք գաղթականության բավական մեծ ալիքի:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ուժերի դիրքորոշումներին, ապա ակնհայտ է, որ թուրքական այս գործողությունը, հակասությունների մեջ է մի կողմից Իրանի,մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ։ Ինչպես գիտեք այս երեք երկները աշխատում են Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և փաստացիորեն թուրքական կողմը նման միանձնյա որոշումների ժամանակ կարծես խաթարում է այդ գործողությունը, ինչը, կարծում եմ, արդեն իսկ դիվանագիտական շրջանակներում բավականին կոշտ արձագանքներ է ստացել: Բայց մյուս կողմից էլ կա մի հանգամանք՝ Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը, որոնք հանդես են գալիս նաև Սիրիայի դեմոկրատան ուժերի անվան տակ, մեծ օգնություն էին ստանում ԱՄՆ-ից, հետևաբար թե՛ Ռւսաստանը, թե՛ Իրանը առանձնապես խանդավառված չէին այս ուժերի ներկայությունից։ Բնականաբար թե՛ Իրանին և թե՛ Ռւսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի ուժեղացումը, կամ Սիրիայի հյուսիսում։ Ուստի Ռուսաստանն ու Իրանը չեն պատրասվում աջակցել այս ուժերին։ Հետևաբարՙ Թուրքիան օգտվում է առիթիցՙ առաջ տանելով իր համար հարևորագույն հարցը, այն էՙ  Սիրիա-Թուրքիա սահմանը երկայնքով մեկ ունենա հավատարիմ բնակչություն։

-  Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց թուրքական տնտեսությունը ջախջախելու մասին, հնարավո՞ր է սա ինչ-որ կապ ունենա այս ամենի հետ:

 - Մենք էլի ենք, լսել նույնանման հայտարարություն Թուրքիայի մասին, բայց մենք գործ ունենք քուրդ ժողովրդի ողբերգության հետ, եթե իրերը կոչենք իրենց անուններով։ ԱՄՆ-ը գրդերին օգտագործել է սեփական նպատակների համար Սիրիայի ներսում, այժմ փաստացիորեն զրկել է որևէ աջակցությունից։ Թրամփը մի պարադոքսալ հայտարարություն ևս արեց, ինչը վերաբերում էր նրան, որ քրդերն ԱՄՆ-ի դաշնակիցներ չեն, որովհետև չեն եղել Նորմանդիայում, թե ի՞նչ գործ ունեին Նորմանդիայում երևի պետք է գուշակ լինել։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА