o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻՆԻ

10.10.2019 18:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԻՆԻ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ այսօր կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Թե պաշտոնական ինչ ծրագիր է նախատեսված, էական չէ, հաշվի առնելով, որ ԱՊՀ-ի նիստերը գործնականում քիչ նշանակություն ունեն: Բայց նման միջոցառումները շատ կարեւոր են այն առումով, որ մասնակցում են երկրների ղեկավարները, որոնց ոչ պաշտոնական շփումներին տարբեր հարցեր են լուծվում: 

Եվրո-2020․ Օրվա հանդիպումները

Այս նիստին մասնակցելու համար էլ Թուրքմենստան կմեկնի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Եվ հիշեցնենք, որ Փաշինյանը քանիցս ասել է, թե Ալիեւի հետ նույն վայրերում կամ հարթակներում գտնվելու պարագայում առիթը չեն կորցնում եւ գոնե մի քանի բառ փոխանակում են: Այս անգամ կլինի՞ Ալիեւ-Փաշինյան նման «փոքրիկ» զրույց. թերեւս Աշխաբադում համապատասխան վերելակներ կգտնվեն: 

Մեր աղբյուրը եւս փոխանցեց, որ նման հանդիպման հավանականությունը շատ մեծ է: Ավելին, ոչ թե «փոքրիկ», այլ բավականին լուրջ հանդիպման, ինչպես նաեւ, որ դա կգտնվի Պուտինի անձնական վերահսկողության տակ: Բայց ենթադրություններով առաջ չգնանք, հաշվի առնելով, որ նման հանդիպումը կարող է ունենալ շատ լուրջ, ավելին` ճակատագրական նշանակություն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА