o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Grand Swiss. Մելքումյանը մեկնարկել է հաղթանակով, Արոնյանը՝ ոչ ոքի խաղացել

10.10.2019 23:17 ՍՊՈՐՏ
Grand Swiss. Մելքումյանը մեկնարկել է հաղթանակով, Արոնյանը՝ ոչ ոքի խաղացել

Մեն կղզում մեկնարկել է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը:

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ ոքի խաղաց նորվեգացի Արյան Տարիի, Գաբրիել Սարգսյանը՝ հնդիկ Սարին Նիհալի, Վլադիմիր Հակոբյանը՝ ռուսաստանցի Վերա Նեբոլշինայի հետ: Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ ռումինացի Իրինա Բուլմագայի նկատմամբ:

Հայ շախմատիստների մասնակցությամբ մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА