o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

11.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Այս հինգշաբթի հոգեկան առողջության համաշխարհային օրն էր, եւ դա ճիշտ ու ճիշտ համապատասխանում էր մեր երկրի քաղաքական դաշտում կատարվող իրադարձություններին: Իրոք որ, եթե «թավշյա, ոչ բռնի» իշխանազավթման սկզբնաշրջանում մեր երկիրը նմանվում էր կրկեսի, ապա հիմա կատարյալ գժանոց է: Դե, եթե հայտնի ԼԳԲՏ ակտիվիստուհին, որին Նիկոլը հրապարակավ անվանել էր «ավանդական ընտանիքի մայր», հրապարակավ կոչ է անում պատերազմի դաշտում հերոսներ չփնտրել, ապա ախտորոշումը շատ դաժան է:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

 

«ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏ» ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

«Ժողվարչապետը», երկրի առջեւ ծառացած ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին մարտահրավերները մի կողմ թողած, իր ամենակարեւոր գործը համարեց Ֆեյսբուքում ֆլեշմոբ նախաձեռնել` ձեռագրով գրված բանաստեղծություն-երկտողեր զետեղելու տեսքով: Իհարկե, նրան բազում հիշեցնողներ եղան, որ մարտահրավերներ կան, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հորդորել էր` «այս պոետին փոխանցեք, որե մազութային սուլթան Ալիեւը հերթական ագրեսիվ լպիրշությունն է դուրս տվել մեր հասցեին, եւ դա պետական մակարդակով պատասխան է պահանջում: Այդ «պոետին» նաեւ ավելորդ չէ հիշեցնել, որ Թուրքիան հերթական անգամ ներխուժել է հերթական երկիրը, ու «ձեռի հետ» այդ երկրի հայ բնակչության մնացորդներին է բնաջնջում: Բայց փոխանակ լրջանալու եւ զգաստանալու, ստեղծվել է անեկդոտիկ իրավիճակ` հավաքվել են տրանսգենդերը, աղանդավորն ու դեզերտիրը եւ մարտական ուղի անցած գեներալի հարց են քննարկում, նրա ճիշտն ու սխալը որոշում...

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Երկրի «գլխավոր աներձագ» Հրաչ Հակոբյանն էլ քնեզ-զարթնեց ու որոշեց հայտարարել, որ եթե ավելի շատ ու ավելի շուտ նախկինների ներկայացուցիչներ կալանավորեն, ապա դա էապես կնպաստի թավշիստական իշխանության վարկանիշի բարձրացմանը: Անշուշտ, սույն կերպարանքի ասածը այլ կերպ, քան բլթոց դժվար է բնութագրել, սակայն դա նաեւ մատնում է իշխանական ճամբարի որոշակի պրոբլեմները: Դե, եթե Նիկոլի աներձագը խոսում է վարկանիշ բարձրացնելու մասին, ապա ուրեմն իրենց կլանի ներսում լավ էլ մտահոգված քննարկում են, որ իշխանության եւ անձամբ «ժողվարչապետի» վարկանիշը ահավոր իջել է, եւ կա այն բարձրացնելու պրոբլեմ: Ի դեպ, հետաքրքրական է նաեւ նույն Նիկոլի կենտրոնացվածությունը, մոլի սեւեռումը դատավորների վրա: Այսպես, երբ կառավարությունում քննարկվում էր իրավապահ մարմիններից օպերատիվ տեղեկությունների արտահոսքի հարցը, ինչի վերաբերյալ մտահոգություն էին հայտնել հենց իրենք` իրավապահները, Նիկոլը որոշեց, որ այդ տեղեկատվության արտահոսքի աղբյուրը որոշ դատավորներ են, ում անհապաղ պետք է գտնել եւ «նալել»: Երեւի թե, չկայացած դիկտատորիկի աչքին ցանկացած դատավոր, ով իր անձնական «վնգստացողների» ցուցակից չէ, անպայման նենգավոր եւ խորամանկ դավադիր է, եւ զօրուգիշեր «հակահեղափոխականների» հետ քննարկում է, թե ինչպես դավել ժողովրդի սիրեցյալի դեմ: Հարկ է նշել, որ թավշիստների ճամբարում լավ էլ հասկանում են, որ Սահմանադրական դատարանում շատ զոռ կլինի գտնել վեց դատավոր, ովքեր կհամաձայնեն ԱԺ «օրենք»-դիմումի հիման վրա որոշում կայացնել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Եվ հիմիվանից մտածում են` ինչ մեթոդներով հարկադրել, ինչպես ճնշում գործադրել, վախեցնել: Բայց դժվար թե խելքը գլխին մի բանի հանգեն, բացի հերթական հակասահմանադրական խուլիգանությունից: Իսկ ժամանակը ոչ մի լավ բան չի խոստանում, քանզի Եվրադատարանից սպասվում է Նիկոլենց համար աննպաստ վճիռ` Ռոբերտ Քոչարյանի գործով: Եվ դա այն դեպքում, երբ «անիծյալ» Պուտինը ցուցադրում է իր համակրանքը նույն Քոչարյանի հանդեպ, հիմա էլ եվրոպացիներն ավելացան: Իսկ հյուսիսային «ցարից» Նիկոլն այնպես էր լեղաճաք եղել, որ դրա վերաբերյալ առանձին քաղաքական անեկդոտներ են պտտվում, մասնավորապես` թե ինչպես էր վազանցել Վլադիմիր Պուտինի շարասյունը, որպեսզի ՌԴ նախագահին օդանավակայանում դիմավորի ու ինչ-որ բաներ փոորձի համոզել: Դրա առնչությամբ նաեւ չար լեզուներն ասում էին, որ քիչ էր մնում արագընթաց օդանավ վերցներ, որ մի բան էլ Պուտինին Մոսկվայում դիմավորի...

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Կարճ ասած, գեներալ Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ էր որակել Նիկոլին` որպես Ցռան Վերգո...

 

ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Իսկ Վիտալի Բալասանյանի հարցազրույցի առնչությամբ քայլոների հիսթերիկ վակխանալիան ավելի ու ավելի ուժգնանում է: Մոբիլիզացվում են ովքեր ասես, որպեսզի լրատվական դաշտը հեղեղեն լուտանքներով հերոսական ուղի անցած գեներալի հասցեին: Պարզ է, որ լեղաճաք են եղել գեներալի այն զգուշացումից, որ երկրորդ անգամ տեռորիստներին չեն ներելու, այլ պարզապես ֆիզիկապես ոչնչացնելու են: Նաեւ քայլոների դուրը ահավոր չէր եկել այն հանգամանքը, որ, ըստ Վիտալի Բալասանյանի, ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Փաշինյանը շատ փոքր են, որպեսզի Արցախի կարգավիճակ որոշեն: Այսինքն` որ, մեղմ ասած, հարթ չի անցնի տարբեր միջազգային կուլիսներում ձեռքբերված պոռնոգրաֆիկ պայմանավորվածությունները կյանքի կոչելը: Որ սրանց վախ բռնող է պետք, պարզ երեւում է ազատ եւ հպատ քաղաքացիների կողմից արդեն մոռացության մատնված Անդրեաս Ղուկասյանի զառանցանքից: Սույն երբեմնի վաստակավոր հացադուլավորը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց զինված կողմնակիցներին հանեն փողոց, ապա ժողովուրդը պետք է դիմադրի: Կարճ ասած` սրանց աչքին ինչ-որ բան է երեւում: Ու քանի որ եկեղեցուն հալածելու պատճառով էլ չեն կարող հետեւել «երբ թվում է` խաչակնքել է պետք», ապա դուրս են տալիս հիմարություններ, որոնցով սեփական վախերն են մատնում: Եվ, երեւի թե, այդ խուճաապահար  գործողություններով ու ելույթներով ուզում են «թռիչքաձեւ» աճ ապահովել, սակայն այդ հիմքի վրա կառուցած աստիճանը տանում է ոչ թե դեպի երկինք, այլ դեպի անդունդ: Սորոսական ծագում ունեցող մանդատավորներն էլ սկսել են ասել, թե Վիտալի Բալասանյանը սպառնալիքով է խոսում իշխանության հետ, ինչն անթույլատրելի է: Երեւի թե, նրանք հենց իրենք իրենց են նույնականացրել գեներալի հիշատակած տեռորիստների հետ, որոնք ենթակա են ոչնչացման: Դե, եթե նույնականացրել են, երեւի թե, իրենք իրենց մասին մի բան գիտեն: Իսկ քարոզչության համար սկսել են ներգրավել որպես «փորձագետ» այնպիսի կեղտաբերան էգերի, որ տպավորություն է ստեղծվում, թե ուղիղ Ծերեթելու փողոցից են հեռուստաստուդիա բերում, եւ ակամա մտածում ես սեռավարակի սպառնալիքի մասին: Բայց ուշագրավը ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հերթական անգամ որպես քարոզչական շարքային գործիք օգտագործելն է: Եթե նախորդ անգամ նրա կողմից անճոռնի պասաժները Սերժ Սարգսյանի հասցեին ավարտվել էին «Լույս» հիմնադրամի կողմից համագործակցության խզումով, ապա այս անգամ ոչ ավել-ոչ պակաս նա Վիտալի Բալասանյանին էլ խուլիգան անվանեց, էլ ինչ ասես: Ի դեպ, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, վերհիշելով, թե ինչպես Վրաստանում սորոսական Ալեքսանդր Լոմայան նշանակվել էր ԱԽՔ եւ հանգեցրել 2008-ի օգոստոսյան պատերազմին, հարցադրում է. «Դուք քաղաքական գործընթացներում համընկնումների հավատո՞ւմ եք: Ես` ոչ…»: Այնուհետ նա շարունակում է արդեն զուգահեռը Արմեն Գրիգորյանի հետ. «2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը աշխատել է «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում: Իշխանափոխությունից հետո` 2018 թվականի մայիսից նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Ու էս տղան, որը միջազգային հարթակներում իր ելույթների ընթացքում խոսում է բոլոր թեմաներից` ժողովրդավարությունից մինչեւ շուգարինգ, բայց շրջանցում է Ղարաբաղյան հակամարտության թեման, կարծիք է հայտնել նորագույն պատմության մեջ Վիտալի Բալասանյանի եւ Սերժ Սարգսյանի դերի մասին»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Անշուշտ, շատ լուրջ մարտահրավեր է այն, որ անվտանգության ոլորտի համար պատասխանատու է նշանակված էժանագին սորոսական քարոզիչը, ով անվտանգությունից բան չի հասկանում եւ միակ բանը, ինչ մոտը լավ է ստացվում, դա գրանտատուների կամքի կատարումն է: Բայց միաժամանակ նաեւ հենց հերոսի կատեգորիան վարկաբեկելըթուրքին` չնայած աչքի աառաջ առկա փաստերին, «քաղաքակրթված» անվանելը, վերելակային կասկածելի «դիվանագիտությունը»` այդ բոլորը նույն շղթայի օղակներն են, որոնցից պետական դավաճանության հոտ է գալիս: Եվ եթե դրան հավելենք նաեւ այնպիսի զուտ նիկոլական երեւույթը, ինչպիսին է  ստորագրահավաքը` Վիտալի Բալասանյանին կալանավորելու պահանջով, ապա իրոք, հարկ է արձանագրել, որ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողները մի տեսակ շատ են: Չնայած, երեւի թե, ավելի ճշգրիտ է շրջանառության մեջ հայտնված ֆեյսբուքյան բանաձեւը` Վիտոն կենդանի լեգենդ է, իսկ դու ուղղակի կենդանի: Եվ ժամանակի ընթացքում ինչպես են այլոց աչքերին նայելու այն «հպարտ քաղաքացիները», ովքեր հիմա համաձայնել են օգտագործվել որպես ուղղակի կենդանի:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА