o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե վտանագվոր չլիներ

14.10.2019 12:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե վտանագվոր չլիներ

«Իշխանության մեջ ծանոթ ունենալը զրո նշանակություն ունի քո գործարար հաջողության կամ անհաջողության համար»։ Այս մասին հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկապես այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե վտանագվոր չլիներ։ Առավել վտանգավոր է դառնում, այն, որ մարդիկ կան ովքեր հավատում են այս ամենին։ Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյանյան, մի՞թե դուք կարծում եք, որ մարդիկ չգիտեն ձեր զարմիկ Սիփան Փաշինյանի մասին, ձեր քավոր-սանիկ Ղալումյան եղբայրների մասին, ձեր աներձագի մասին, ձեր այն դասընկերների, ընկերների մասին, ձեր կնոջ բարեկամների, ովքեր հարկային տեսչությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում և տարբեր անկյուններում հայտարարում, որ ինչ ուզեն կանեն, մեկ է դուք իրենց մեջքին կանգնած եք։ Ու՞մ եք հիմարի տեղ դնում, ո՞վ է ձեզ վրա տհասի տպավորություն թողնում, ինչու՞ եք ասում բաներ, որ անգամ դուք չեք կարող հավատալ։ Մի  խոսեք ԽԾԲ-ինստիտուտի մասին, որովհետև այդ ինստիտուտը ի շնորհիվ ձեզ ավելի է ընդլայնվել ու ընդլայնվում։ 

«Հրապարակ». Ինչպե՞ս կարելի է խաղալ մարդկանց բարի համբավի հետ՝ հրապարակելով ոչ ստույգ տեղեկություններ, ընդամենը նախաքննության փուլում գտնվող գործերի մասին հաղորդագրություններ տարածել

Հ.Գ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА