o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունքը» չի դավաճանել ուղիղ 30 տարի առաջ իր որդեգրած սկզբունքներին» (Տեսանյութ)

15.10.2019 11:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ 30
«Իրավունքը» չի դավաճանել ուղիղ 30 տարի առաջ իր որդեգրած սկզբունքներին» (Տեսանյութ)

1989 թվականի օգոստոսի 11-ին ՍԻՄ-ը իր գաղափարախոսությունը լայնորեն տարածելու նպատակով որոշեց հիմնել «Իրավունք» թերթը, որը Սովետական Միության պայմաններում սկսեց հրատարակվել կիսաընդհատակում, եւ այսօր իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի ամենահին թերթը, որը հետագա տարիներին դարձավ նաեւ ամենաընթերցվող թերթը Հայաստանում: «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը Հովհաննես Գալաջյանն է, որը եղել է թերթի հենց առաջին խմբագիրը: Տարիների ընթացքում «Իրավունքը» ընդլայնվելով` դարձավ մի ամբողջ մեդիա հարթակ` 30 տարիների ընթացքում հրատարակելով գրքեր, ամսագրեր« ռուսական պարբերականներ: Ժամանակի մեքենայից հետ չմնալով` «Իրավունքն» ունեցավ նախ էլեկտրոնային կայք` iravunk.com-ը, իսկ արդեն անցյալ տարվանից ունի նաեւ օնյալն հեռուստաալիք` Իրավունք TV-ն:

«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար»

«Իրավունք» թերթը մեծ շուքով նշեց 30-րդ տարեդարձը: Ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հոգեւորականներ, դիվանագետներ, ինչպես նաեւ թերթի բարեկամներ:

Մայր աթոռի օրհնության խոսքն էր բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի, Մայր Աթոռի hրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԸ: «Արժեւորել մի պարբերական, որը հրատարակվում է շուրջ 30 տարի, ներկա է եղել նորանկախ պետության երկունքին եւ մասնակցել նորանկախ պետության հռչակմանը, զարգացմանն ու բարգավաճմանը, դժվար է: Այստեղ տեսնում եմ մամուլի մեջ թրծված առավել փորձառու մարդկանց եւ ինձ, կարծես, իրավունք չեմ վերապահում արժեւորելու այն, ինչն իրապես այսօր պետք է արժեւորվի եւ պահպանվի: Այս առումով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրհնությունն ենք մեր եւ ազգիս Հայրապետի բերում այստեղ ներկաներին, մասնավորապես` «Իրավունք» թերթի խմբագրակազմին` բոլոր խմբագիրներին, թղթակիցներին եւ այն անձանց, ովքեր կանգնած են այս թերթի հիմնադրման ակունքներում»,- նշեց Տեր Արարատը:

«Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել, որ ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, ոչ թե Արցախը»

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀՐԱՇԱԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐՈՒՄ»

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԸ: Հոբելյանի առթիվ շնորհավորելով «Իրավունքի» խմբագրակազմին` դեսպանը հաջողություն մաղթեց բոլոր աշխատակիցներին, թղթակիցներին, օպերատորներին, լուսանկարիչներին, էջադրողներին, ողջ կոլեկտիվին` այս բարդ, բայց միեւնույն ժամանակ շատ ներդաշնակ գործընթացում: «Իհարկե, առանց արտաքին կապերի, արտաքին աշխարհի, ուրիշ հրատարակչությունների հետ հարաբերությունների, ժամանակակից կյանքում շատ դժվար է: Եվ տեսնում եմ, թե այս առումով ինչպիսի հրաշալի հաջողություններ ունի «Իրավունքը», ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդայի», այնպես էլ Բելառուսի մեր «Զվեզդա» թերթի հետ փոխգործակցության առումով, որի հետ կնքվել է համաձայնագիր: Ինձ շատ ոգեւորում է, որ «Իրավունքը» չի կանգնում տեղում, այլ պարբերաբար գործընկերների է հրավիրում իր մոտ, դուք եք գնում` հարստացնելով Ձեր բազան համապատասխան ծրագրերով: Մի խոսքով` դուք «այն գայլն եք, որին ոտքերն են կերակրում», դուք անընդհատ շարժման, անընդհատ ակտիվ փնտրտուքների մեջ եք: Ցանկանում եմ թերթին լավ նյութեր, կարեւորը, որ նյութերի թեմաները, լուսաբանվող նյութերը չլինեն չարամիտ ու ագրեսիվ, որպեսզի դուք ավելի շատ լուսաբանեք լավ իրադարձություններ, որով լի է հայկական հողը, պատմությունը եւ մշակույթը: Ուզում եմ` ձեր ընտանիքներում տիրի բարեկեցություն, ներդաշնակություն եւ յուրաքանչյուր հայի գլխի վերեւում լինի անամպ ու խաղաղ երկինք, որպեսզի դուք թաքնվեք միայն արեւից, այլ ոչ թե ինչ-որ սարսափելի բանից», - ասաց Ի. Նազարուկը:

ԱԱԾ-ն վստահո՞ւմ է Արման Բաբաջանյանին

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՏԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ եւս շնորհավորեց ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին եւ իրավունքցիներին` հոբելյանի առթիվ: «Ցանկանում եմ մաղթել թերթի բոլոր ընկերներին, գործող լրագրողներին նոր հաջողություններ` ավանդական արժեքների պահպանմանը նպաստ բերելու ճանապարհին: Եվ ամենակարեւորը` «Իրավունքը» թող միշտ մնա պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա` դեռ շատուշատ երկար տարիներ պահպանելով իր սկզբունքները ինչպես 30, այնպես էլ 330 տարի հետո: Բոլորին մաղթում եմ ամենալավն ու բարին»,- ասաց Տ. Ուրազաեւը:

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտվածներից ողջ են մնացել 4-ը

Դեսպանների բարեմաղթանքներին միացավ նաեւ ՀՀ-ում ՌԴ փոխդեսպան ԱԼԵՔՍԵՅ ՍԻՆԵԳՈՒԲՈՎԸ` նախաեւառաջ նշելով, որ շատ հաճելի է գտնվել մի վայրում, որտեղ տիրում է ջերմ, ընկերական մթնոլորտ, ինչը մշտապես կարողանում է ստեղծել Հայկ Բաբուխանյանը: «Նախ ուզում եմ անդրադառնալ ՌԴ դեսպանատան մեծ բարեկամ Հայկ Բորիսիչին: Այն, ինչն ամենաշատն ենք գնահատում Ձեր սկզբունքայնությունն է: Դուք չեք փոխում Ձեր դիրքորոշումները եւ կարողանում ենք հաստատակամ պնդել դրանք` ճիշտ այնպես, ինչպես անում է նաեւ ձեր թերթը: Դրա համար ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ձեր թերթին` հատկանշական հոբելյանի առթիվ եւ ցանկանում բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ ամբողջ հայ ժողովրդին` խաղաղ երկինք գլխավերեւում»:

«Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն». Էդուարդ Շարմազանով

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՈՐՊԵՍ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԹԵՐԹ»

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ իր շնորհավորական խոսքում` նախ ասաց, որ «Իրավունքը» 30 տարի շարունակ չի մնացել լոկ կուսակցական օրաթերթ: «Իրավունքը» նախեւառաջ եղել է եւ կա որպես գաղափարական թերթ, որը Հայաստանի  անկախության գաղափարի, Հայաստանում ազգային, ավանդական արժեքների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանած քրիստոնեական արժեքների պահապանն է: Թե՛ 80-ականների վերջին, թե՛ 90-ականներին` Արցախյան հերոսամարտի տարիներին, թե՛ այսօր` Հայաստանի համար շատ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում «Իրավունքը» չի դավաճանել իր ազգային, արժեքային սկզբունքներին: Լինելով թե՛ խիստ ընդդիմադիր, թե՛ խիստ պետականամետ, «Իրավունքը», ինչպես Նժդեհը կասեր, չի եղել խոսքի լուսանկարիչ, այլ տվել, կրթել եւ կրթում է ազգային գաղափարախոսություն ունեցող քաղաքացիներ: Եվ այսօր առավել քան երբեւէ, Հայաստանում ազգային արժեքներ դավանող քաղաքացիները, ինչու ոչ, նաեւ սփյուռքում, կարիք ունեն ձեր աշխատանքի, ձեր նվիրրումի եւ ձեր հրապարակումների: Շնորհակալ եմ ձեզ, կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ կեցցե այդ արժեքները կրող «Իրավունք» օրաթերթը»,- շեշտեց Էդ. Շարմազանովը:

​​​​​​​Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվո շքանշանով (Տեսանյութ)

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ իր խոսքում նշեց. «Ուզում եմ ի սրտե շնորհավորել պարոն Բաբուխանյանին, պարոն Գալաջյանին եւ ամբողջ խմբագրակազմին ե՛ւ իմ, ե՛ւ նախագահ Քոչարյանի անունից: Կարծում եմ` այն դերակատարությունը, որ դուք ունեցել եք Հայաստանում լրատվամիջոցների, մամուլի կայացման գործում անգնահատելի է: Այս տարիների աշխատանքը եւ այն ջանքերը, որոնք դուք ներդրել եք, իհարկե, ոչ մի կասկած չունեմ, որ բարձր են գնահատվելու: Վստահ եղեք, որ արդեն իսկ պատմության գրքերում ձեր պարբերականը հաստատ ներառվելու է, եւ նրա նյութերից օգտվելու են բազմաթիվ պատմաբաններ գալիք երկար տարիներին: Շնորհավորում եմ, մաղթում ամենայն բարիք: Չգիտեմ` հաջորդ որ ամյակն եք այսպես նշելու, բայց մեծ հաճույքով կմասնակցեմ»:

«Ես վետերանների հետ եմ սելֆի անում, իրենք` Էլթոն Ջոնի եւ իր «բոյֆրենդի». Շարմազանով (Տեսանյութ)

«ՆՇԵԼՈՎ ՄԵՐ ՏՈՆԸ` ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱԶԱՏ ԳՐՈՂ ԼՐԱԳՐՈՂԻ ՏՈՆԸ»

Ամփոփելով հոբելյանական երեկոյի պաշտոնական հատվածը` «Իրավունք» թերթի հիմնադիր կուսակցության` Սահմանադրական իրավունք միության նախագահ, 1993-1999 թվականներին թերթի գլխավոր խմբագիր, 1999 թվականից մինչեւ այսօր «Իրավունք մեդիա» հոլդինգի  խմբագրական խորհրդի նախագահ, մի շարք միջազգային ակադեմիաների իսկական անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ շատ հուզիչ օր է, որովհետեւ տոնում ենք բավականին հզոր հոբելյան. «30 տարի տպել թերթ, նշանակում է լինել առաջին գծում, 30 տարի շատ անգամ գիշերներն արթուն լուսացնել, 30 տարի դիմադրել տարբեր տեսակի հարձակումներին, դժգոհություններին եւ մամուլի հետ հաշիվ մաքրել ցանկացողներին: Բայց այդ ամենն անցել է, եւ այսօր տոնում ենք մեր իսկական տոնը: 30 տարին նշել, նշանակում է, որ մեր թերթն իսկապես կայացել է եւ կայացրել է Հայաստանում մամուլի անկախությունն ու ազատությունը: Իհարկե, պետք է նշել, որ «Իրավունքից» առաջ տպագրվել է «Անկախություն» թերթը, որը, ցավոք, որոշ ժամանակ հետո դադարեց: Եվ այսօր «Իրավունքն» իրավամբ կարելի է համարել անկախ Հայաստանի ամենահին եւ ամենամեծ թերթը: Սա նշանակում է, որ պայքարել ենք այս ընթացքում, որպեսզի կարողանանք ունենալ մեր երկրում անկախ մամուլ, ազատ լրագրություն, ազատ մտածողություն, որպեսզի որեւէ մեկը չփորձի մյուսի բերանը փակել, եւ յուրաքանչյուրս կարողանանք միտք արտահայտել: Սա այն նպատակներից մեկն է, որն իրականացրել ենք: Բացի այդ, պայքարել ենք, որպեսզի կարողանանք մեր երկրում ապրել հայեցի, պահպանել մեր ավանդույթները, մեր կրոնը, մեր պատկերացումները լավի եւ վատի մասին: Պայքարել ենք, որպեսզի մարդկանց չթելադրեն, չպարտադրեն, չստիպեն ապրել այլ կերպ, ի վերջո, հենց սա է նշանակում անկախություն, ինքնիշխանություն: Եվ մենք պայքարել ենք ինքնիշխան Հայաստանի համար եւ այսօր էլ պայքարում ենք իրավական Հայաստանի համար, որպեզի օրենքը եւ իրավունքը գործեն, եւ յուրաքանչյուրը լինի իր իրավունքի եւ իր օրենքի տերը: Այսօր տեսնում ենք, որ նորից կան խնդիրներ` մամուլի ազատության հետ կապված, լրագրողի անկախ մտածելակերպի հանդեպ ոտնձգություններ կան եւ այլն, եւ այդ ամենը մեզ նույնպես մտահոգում է: Այսօր նշելով մեր տոնը` տոնում ենք նաեւ յուրաքանչյուր ազատ աշխատող, ազատ մտածող, ազատ գրող լրագրողի տոնը: Շնորհավորում եմ «Իրավունքի» ողջ կոլեկտիվին, որոնցից յուրաքանչյուրը 30 տարիների ընթացքում կատարել է հսկայածավալ աշխատանք, որպեսզի հասնենք այսօրվան, եւ մեր թերթի ընթերցումը չդադարի: Շնորհակալություն եմ հայտնում մեր աջակիցներին` նրանց, ովքեր այս 30 տարիների ընթացքում մեր կողքին են կանգնած: Ձեր աջակցությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ եթե դու չունես աջակցություն, նշանակում է` անիմաստ ես աշխատում, տպագրվում, եւ քո խոսքը տեղ չի հասնում: Իսկ եթե կան աջակիցներ, համակիրներ, ընթերցողներ, ուրեմն` քո աշխատանքը գնահատված է: Շնորհակալություն եմ հայտնում մեր բազամահազար ընթերցողներին, ովքեր յուրաքանչյուր օր` կարդալով «Իրավունքի» կայքը, թերթը արձագանքում են, քննարկում, ինչ-որ ձեւով իրենց միջով են անցկացնում մեր գրածը, մեր խոսքը, եւ այդ ամենը նույնպես մեզ համար մեծ օգնություն է: Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել հոբելյանին ներկա ՀՀ-ում Ղազախստանի եւ Բելառուսի դեսպաններին, ՀՀ-ում ՌԴ փոխդեսպանին, ովքեր մեր ընկերներն են եւ նույնպես մեծ ներդրում ունեն մեր թերթի զարգացման գործում` իրենց գործընկերային եւ ընկերական վերաբերմունքով մեր թերթի հանդեպ»,- եզրափակելով խոսքը` նշեց Հ. Բաբուխանյանը:

Երեւանի քաղաքապետարանում խուճապ է

Ի ԴԵՊ

Եվ­րա­սի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն ՊԱ­ՎԵԼ ԱՎԱ­ԳՅԱՆՆ անակն­կալ ու­ներ «Իրա­վուն­քի» հա­մար:

«Հերոսություն է բարձրաձայնել ճշմարտությունը». կայացավ Կ. Հարությունյանի նոր գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

«Եթե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, «Իրա­վունք» թեր­թը սկսեց հրա­տա­րակ­վել, երբ դեռ կար Խորհր­դա­յին Մի­ու­թյու­նըեւ շատ սիմ­վո­լիկ է, որ ան­ցել է 30 տա­րի, ու ԽՍՀՄ-ը չկա, բայց «Իրա­վունք» թեր­թը կա: Այն ժա­մա­նակ կար մի այս­պի­սի ավան­դույթ, երբ այս կամ այն խմբագ­րու­թյու­նը նշում էր իր  հո­բե­լյա­նը, պե­տու­թյունն ան­պայ­ման պար­գե­ւատ­րում էր նրանց շքան­շան­նե­րով: Այ­սօր ես նույն­պես ցան­կա­նում եմ պար­գե­ւատ­րել շքան­շա­նով», - ասաց Պ. Ավա­գյա­նը եւ Հ. Բա­բու­խա­նյա­նին փո­խան­ցեց Լե­նի­նի հայտ­նի շքան­շա­նը:

«Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել». Վահան Բաբայան

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА