o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տրանսգենդերների համար նոր հավաքատեղի

15.10.2019 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Տրանսգենդերների համար նոր հավաքատեղի

Երեկ կեսգիշերին մոտ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ: Այս մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը՝ բացահայտելով նրանց պետական պահպանության շենքի  պատուհանների տակ՝ նոր հավաքատեղիի փնտրտուքի ժամանակ:

Խեցգետինների համար օրը կսկսվի հաճելի իրադարձությունից. նոյեմբերի 20-ի աստղագուշակ

Տեսանյութում երևում է, որ մարմնավաճառները կառավարության դիմացից  իրենց վտարող տղամարդուն՝ օգտատեր Նարեկ Սարգսյանին, արձագանքում են օտար լեզվով, ինչից կարելի  է ենթադրել, որ նրանք տուրիստական այցով կամ հենց մարմնավաճառությամբ զբաղվելու  նպատակով  Հայաստան ժամանած մարմնավաճառներ են, որոնք հաճախորդների համար փորձել են դիրքավորվել Երևանի ամենամարդաշատ վայրում՝ Հանրապետության հրապարակում և հենց Կառավարության շենքի պատերի տակ:

Ուշագրավ է, սակայն, որ «էքստրավագանտ» հագուկապով  այս խումբը վրիպել է կառավարության շենքի պահպանությամբ զբաղվող ծառայողների աչքից: Գործադիրի շենքը հսկող ոստիկանները չեն նկատել նաև, թե ինչպես է տղամարդը տեսախցիկը ձեռքին՝ ուղիղ եթեր միացրած, հեռացնում մարմնավաճառներին կառավարության շենքի տարածքից:

Առնվազն 11 ժամ առաջ Նարեկ Սարգսյանն ուղիղ եթերի ժամանակ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքացիներին:

Մանրամասներըՙ տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА