o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

16.10.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

ՀՅԴ Բյուրոյի անդամ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի մասին փաշինյանական հայտնի բանաձեւին, որ լուծումը ընդունելի պետք է լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, մեզ հետ զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց:

Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

Կարող եմ ասել, որ մեր անկախության 30 տարիների ընթացքում խնդիրներից մեկը, որն ունեցել են մեր երկրի ղեկավարները, այն է, որ մարտավարական նպատակներով արված հայտարարությունները սկսում են անընդհատ կրկնել, իսկ եթե անընդհատ կրկնում են, ապա այն դառնում է ռազմավարություն եւ արդյունավետ չի լինում: Կարծում եմ` վարչապետի նշած բանաձեւը` որպես մարտավարություն, լավ է, բայց դրան զուգահեռ` պետք է ասի նաեւ, թե որն է այդ բանաձը: Չկա նման բանաձեւ: Մենք չենք ասում, որ ադրբեջանցին պետք է կոտորվի, բայց փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հայկական կողմն է հաղթել, որի համար ադրբեջանցիներն ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Ադրբեջանցիներին պետք է ասել, որ Արցախը երբեք նրանցը չի եղել:

Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА