o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ

16.10.2019 11:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ

Կիսամյակային կատարողականը ներկայացնելիս մենք ունեինք 63 միլիարդ գերակատարման ցուցանիշ։ Տարվա ընթացքում գերակատարման արդյունքները, որը պլանավորվել էր 62 միլիարդ, ըստ էության, կիսամյակով ենք ապահովվել, բայց դա չի նշանակում, որ նույն տեմպերը պահպանվելու են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Եթե ունեինք 63 միլիարդ կիսամյակով գերակատարում, ապա մենք ունենք գերակատարման ցուցանիշ 52.9 միլիարդ՝ 9 ամսով կամ 5.2 տոկոս ավել՝ առաջին կիսամյակով ճշտված ցուցանիշի հանդեպ։ Մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 միլիարդ դրամի, բայց մոտավորապես եղել է 10 միլիարդ, այսինքն՝ տեմպերը գնալով շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանի խոսքով՝ 9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է։

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА