o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժշկուհին մտել է ռեանիմացիա ու սկսել «ռազբորկա» անել. Միջնադարյան բարքեր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

16.10.2019 11:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժշկուհին մտել է ռեանիմացիա ու սկսել «ռազբորկա» անել. Միջնադարյան բարքեր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

«Իրավունքի»  խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհություն հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմից: Ըստ այդմ, իրենք սույն հիվանդանոցում բախվել են ոչ պրոֆեսիոնալ (անհարգալից, քմահաճ վերաբերմունքի` հիվանդների եւ նրանց հարազատների նկատմամբ, երկակի ստանդարտների` տեսակցության ժամերի, ոչ մասնագիտական միջամտության, եւ նման այլ երեւույթների: Ավելին, նաեւ, որ արդեն երկրորդ շաբաթը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացված 74-ամյա Ջեմմա Հովհաննիսյանի նկատմամբ, ըստ վերջինիս մերձավորների, հոգեբանական ճնշում է գործադրվում: Տիկին Ջեմմայի հարազատը, հուզմունքը հազիվ զսպելով, մեզ հետ զրույցում մանրամասնեց.
- Հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 4-ին` վրաերթի արդյունքում, ծայրահեղ ծանր վիճակում, մի շարք մարմնական վնասվածքներով, բազմակի կոտրվածքներով: Այս պահին վիճակը գնահատվում է ծանր, բայց տեղի բժիշկների, բուժքույրերի անմարդկային վերաբերմունքից, վախենամ, որ կրկին կարող է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Բողոքում է, որ ամեն պահի «ֆշշացնում» են վրան, չեն թողնում անգամ նորմալ հաց ուտի, ջուր խմի, այնքան են լկտիացել, որ ականջի տակ միմյանց հետ խոսում են, թե նա երբ կթողնի-կգնա էս ռեանիմացիայից: Պատմեց, թե ասում են` հաց մի կեր, ջուր մի խմի, որ մենք քո տակը չմաքրենք: Նաեւ, որ այդ մասին հարազատներին ասելուց հետո` ավելի է վատացել իր հանդեպ վերաբերմունքը: Բանը հասել է նրան, որ բաժնի վարիչ ներկայացած մի բժշկուհի մտել է մոտն ու սկսել, բառի բուն իմաստով` «ռազբորկա» անել: Ասելով, թե մենք քեզ վա՞տ ենք նայում, ինչի՞ ես բողոքում: Նման ստորացուցիչ վերաբերմունք երբեւէ չեմ տեսել որեւիցե մեկ այլ բուժկենտրոնում: Ես զարմանում եմ, արդյոք այս ամենի մասին տեղյակ չէ՞ հիվանդանոցի ղեկավարությունը:

«Փաստ». «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալիկ Արզումանյանին հարցաքննության է կանչել, հետո փոշմանել. թիրախում է Տիգրան Թորոսյանը

Հուսանք, որ արդեն կտեղեկանա եւ կկարողանա պատասխանել` այդ ի՞նչ միջնադարյան բարքեր են իրենց մոտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА