o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլի» պատգամավորը ցույց էր անում ամն դեսպանատան դիմաց

16.10.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իմ քայլի» պատգամավորը ցույց էր անում ամն դեսպանատան դիմաց

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները երեկ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանց թվում էր նաեւ Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ: Այս մասին մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց, որ եկել են դեսպանատան դիմաց եւ դատապարտում են ԱՄՆ ղեկավարությանը եւ կառավարությանը:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

-- Եթե 100 տարի առաջ թուրքական իշխանությունը վերացրեց 1©5 միլիոն հայերի, եւ դա մարսվեց միջազգային հանրության կողմից, այսօր նույնը կատարվում է քրդերի նկատմամբ եւ կրկին անտեսվում է միջազգային հանրության կողմից: Այսօր գերտերությունները, ելնելով իրենց շահերից, իրենց նավթային եւ զենք վաճառելու շահերից, անտեսում են խնդիրը, բայց թափվում է անմեղ քրդերի արյունը: Ուստի` դատապարտում ենք գերտերություններին, հատկապես ԱՄՆ-ին, որ հովանավորում էր քրդերին եւ հորդորում առաջ գնալ ԻՊ-ի իսլամիստների դեմ կռվելու, բայց այսօր միայնակ են թողել քրդերին թուրքական թնդանոթների դեմ: Թուրքիան 2 տարի առաջ կարողացավ գրավել քրդական Աֆրին քաղաքը` կրկին գերտերությունների թողտվությամբ: Այժմ էլ դատապարտում են, բայց գործնական որեւէ քայլ չկա: Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը: Թուրքիայի իշխանությունները ցանկանում են աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին: Ամեն տեղ, ուր քրդեր կան, ագրեսիա է կազմակերպվում: Մենք եկել ենք դատապարտելու քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ցեղասպանությունը:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА