o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՓՈՐՁԵԼ ԽԱԲԵԼ ԱՅԴ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

16.10.2019 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՓՈՐՁԵԼ ԽԱԲԵԼ ԱՅԴ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց հետ, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, «անդրադարձ է եղել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերին»: Ինչ խաղաղության նախապատրաստման մասին է խոսքը, ի՞նչ հիմքերի վրա, կիսում են արդյոք Արցախում Հայաստանի կառավարության տեսակետը, փորձեցինք հետաքրքրվել Արցախի Ազգային ժողովի պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

«ՌԴ-Ի ՆՄԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՆՈՎ»

- Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ ամենից շատ մենք ենք ուզում խաղաղություն: Բայց մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, ի վերջո, այն խաղաղությունը, որը մենք ենք պատկերացնում: Իսկ Ադրբեջանը, եւ որքան որ մենք ենք հասկանում, նաեւ Հայաստանի գործող իշխանությունները լրիվ այլ կերպ են պատկերացնում այդ խաղաղությունը, քան` Արցախը: Անկեղծ ասած, մեզ ` արցախցիներիս համար անհասկանալի է ՀՀ վարչապետի այն միտքը, որ պետք է լինի այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արցախի ժողովուրդների համար: Ի՞նչ ընդհանուր հայտարարի մասին է խոսքը, թող լուսավորեն մեզ էլ` արցախցիներիս, գուցե մենք դեռ չե՞նք պատկերացնում: Ո՞նց կարող ենք ընդհանուր հայտարարի գալ, երբ Ադրբեջանը  ուզում է ամեն ինչ եւ որքան հնարավոր է շուտ: Ադրբեջանը անընդհատ հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցը, այլ նաեւ՝ Զանգեզուրը, Սեւանը, ընդհուպ՝ ԵրեւանըԱյս հանգամանքներում, այս վիճակում ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, ո՞րն է նրանց պատկերացրած խաղաղությունը: Կամ, ո՞րն է այն տարբերակը, որ պատկերացնում են ՀՀ այսօրվա իշխանությունները, եւ չենք պատկերացնում այստեղ` Արցախում: Ես եւ իմ նման բազմահազար արցախցիներ չենք պատկերացնում, թե որն է այն ընդհանուր հայտարարը, որին մենք կարող ենք գալ ադրբեջանական այս ծավալապաշտական, հռետորաբանության պարագայում: Երբ հարցը ռազմական գործողություններով լուծելու մասին խոսում է ոչ միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը, առանձին պատգամավորներ, այլեւ անձամբ Ադրբեջանի նախագահը: Նման պարագայում փորձել խաբել այդ խաղաղության պատրանքներով, ուղղակի անթույլատրելի եմ համարում: Մենք մեր մաշկի վրա ենք զգացել պատերազմը եւ, բնականաբար, ամենից շատ մենք ենք խաղաղություն ուզում, բայց խոսքը կարող է գնալ, նորից եմ կրկնում, միայն արժանապատիվ խաղաղության մասին:

«ՇԱՏ-ՇԱՏԵՐՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ՝ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА