o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԱ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹԻՎ 1 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ

16.10.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀԱ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹԻՎ 1 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ

«Իրավունքի» խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհություն հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմից: Ըստ այդմ, իրենք սույն հիվանդանոցում բախվել են ոչ պրոֆեսիոնալ (անհարգալից) ու քմահաճ վերաբերմունքի՝ հիվանդների եւ նրանց հարազատների նկատմամբ, երկակի ստանդարտների՝ տեսակցության ժամերի, ոչ մասնագիտական միջամտության, եւ նման այլ երեւույթների: Ավելին, նաեւ, որ արդեն երկրորդ շաբաթը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացված 74-ամյա Ջեմմա Հովհաննիսյանի նկատմամբ, ըստ վերջինիս մերձավորների, հոգեբանական ճնշում է գործադրվում: Տիկին Ջեմմայի հարազատը, հուզմունքը հազիվ զսպելով, մեզ հետ զրույցում մանրամասնեց.

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է. մանրամասներ

- Հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 4-ին` վրաերթի արդյունքում, ծայրահեղ ծանր վիճակում, մի շարք մարմնական վնասվածքներով, բազմակի կոտրվածքներով: Այս պահին վիճակը գնահատվում է ծանր, բայց տեղի բժիշկների, բուժքույրերի անմարդկային վերաբերմունքից, վախենամ, որ կրկին կարող է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Բողոքում է, որ ամեն պահի «ֆշշացնում» են վրան, չեն թողնում անգամ նորմալ հաց ուտի, ջուր խմի, այնքան են լկտիացել, որ ականջի տակ միմյանց հետ խոսում են, թե նա երբ կթողնի-կգնա էս ռեանիմացիայից: Պատմեց, թե ասում են՝ հաց մի կեր, ջուր մի խմի, որ մենք քո տակը չմաքրենք: Նաեւ, որ այդ մասին հարազատներին ասելուց հետո՝ ավելի է վատացել իր հանդեպ վերաբերմունքը: Բանը հասել է նրան, որ բաժնի վարիչ ներկայացած մի բժշկուհի մտել է մոտն ու սկսել, բառի բուն իմաստով՝ «ռազբորկա» անել: Ասելով, թե մենք քեզ վա՞տ ենք նայում, ինչի՞ ես բողոքում: Նման ստորացուցիչ վերաբերմունք երբեւէ չեմ տեսել որեւիցե մեկ այլ բուժկենտրոնում: Ես զարմանում եմ, արդյոք այս ամենի մասին տեղյակ չէ՞ հիվանդանոցի ղեկավարությունը:

Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Հուսանք, որ արդեն կտեղեկանա եւ կկարողանա պատասխանել՝ այդ ի՞նչ միջնադարյան բարքեր են իրենց մոտ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА