o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԵՐԸ

16.10.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԵՐԸ

Արարատի մարզի Ազատավան համայնքի բնակիչները ահազանգում են խմբագրություն, որ համայնքապետ Պետո Ղազարյանը շարունակում է «Նոր Հայաստանում ինքնագործունեությամբ զբաղվել»: Գյուղացիների խոսքերով՝ համայնքապետը գյուղապետարանի տարածքը դարձրել է «իր սեփական բիզնեսի (մեքենաների առք ու վաճառքի) կայանատեղի, մանկապարտեզի տարածքում շենքը շատ կասկածելի վիճակով է ձեռք բերել՝ իր տեղակալի հետ գործարկելով առք ու վաճառք, բացի այդ դեռեւս չգործող մանկապարտեզի համար, որպես պոտենցիալ աշխատողներ, նախապես ընտրել է իր մերձավոր եւ հարազատ շրջապատից»:

Ազատավանի բնակիչները ահազանգում են, իսկ գյուղապետը փոխանակ պարզաբանելու՝ ասում. Ինչ ուզում եք գրեք, ինձ համար մեկ է

Մեզ դիմած անձինք պնդում են նաեւ, որ համայնքապետ Ղազարյանը իր խնամուն ինչ-ինչ ճանապարհով բաժին է հասցրել գյուղի գերեզմանոցին հարող հողատարածքը: Գյուղացիները շարունակեցին այն միտքը, որ Ղազարյանի համայնքային նշանակության խնդիրներն իրականացնում է անպատշաճ եւ ոչ արդյունավետ ճանապարհով` օրինակ բերելով դրանցից ծառատունկը, որը վերջերս է իրականացվել«Նախկին խոշոր եւ փարթամ ծառերը կտրվեցին եւ նրանց տեղը` կենտրոնական փողոցի մայթեզրերին տնկվեցին նոր ծառ ու թուփ, որոնց հիմնական մասը չորացել է, քանի, որ այն չի ոռոգվում, ոչ էլ դրա կարիքը կար: Բայց դա չի խանգարում գյուղապետին՝ փարթամ ծառերի սպանդը շարունակել»:

«Գյուղացուն դարձրել են թենիսի գնդակ». 15 օր` առանց խմելու ջրի

Մենք փորձեցինք կապվել նաեւ գյուղապետ Պետո Ղազարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը անհասանելի էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА