o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

16.10.2019 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

 Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում ընթանում էր 17-րդ «Հայֆեստ» միջազգային ամենամյա թատերական փառատոնը: Փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ այս տարվա «Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում է հանդիսատեսին ու մասնակիցներին, սակայն շեշտում է, որ թեպետ այս տարի եւս պետության կողմից կրճատվեց փառատոնի բյուջեն, բայց համոզված է` կարողացան պատվով դուս գալ այդ ամենի տակից:

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

- Պետության կողմից փառատոնին տրվող բյուջեն այս տարի մի քիչ էլ կրճատվեց: Մի կողմից` մեզ մոտ սուղ բյուջե է, մյուս կողմից` մեզ մոտ աճում է մասնակիցների քանակը, որովհետեւ «Հայֆեստն» ունի այն անունը, որ շատերն են ուզում մասնակից դառնալ: Դրա համար գումարներ են հայթայթում իրենց երկրների նախարարություններից, քաղաքապետարաններից ու հիմնադրամներից: Տեսեք, մեզ մոտ հոկտեմբերի 9-ից արդեն սկսվել է 2020 թվականի փառատոնի նախապատրաստական աշխատանքները, շատ ծրագրեր ունենք, բայց վախենում ենք, որ բյուջեն էլի կրճատեն: Տարբեր երկրներից իմ գործընկերներն ասում են` Արթուր ջան, կտրուկ կրճատիր փառատոնի ծրագիրը, եւ երբ հարցնեն` ինչո՞ւ ես կրճատում, ասա` բա ի՞նչ անեմ... Դեռ չեմ ուզում գնալ այդ քայլին, որովհետեւ չեմ ուզում, որ  ամենակարեւորը լինի այդ հաշվետվությունը, այլ հանդիսատեսը հիանա ներկայացումով, մասնակիցները խտասկավառակներ փոխանակեն, ինչպես որ սովորաբար լինում է, որպեսզի համատեղ ներկայացում անեն:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

- Այսինքն` որքան կրճատում են բյուջեն, այնքան ավելի ոգեւորված եք աշխատում, կամ` համակերպվել եք այդ փաստի հետ:

- Չենք համակերպվել, բայց չենք տառապում այդ ամենի համար, այլ ցուցադրում ենք, թե ինչպես է պետք աշխատել, եւ շարունակում ենք տարված լինել արվեստով, որն ամենակարեւորն է:

- Տարեցտարի «Հայֆեստի» աշխարհագրությունը մեծանում է, իսկ կա՞ն երկրներ, որ դեռ չեն մասնակցել փառատոնին:

«Ժողովուրդը պետք է արթանա եւ հասկանա, թե ինչեր են այսօր կատարվում Հայաստանում». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

- Այո, 204 պետություն ունենք, ու այս տարիների ընթացքում մասնակցել է մոտ 60-ը: Պետք է հաշվի առնել, թե որտեղ թատրոն կա: Օրինակ` աֆրիկյան 50 երկիր կա, որտեղ 44-ում թատրոն ընդհանրապես չկա: Իսկ եվրոպական երկրներից չի մասնակցել Ալբանիան, ու պետք էլ չի, որովհետեւ այնտեղ թատրոնը շատ թույլ է: Մի խոսքով, որտեղ կա թատերական ակտիվություն, այդ երկիրը, բնականաբար, մասնակցել է:

«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված». Խոսրով Հարությունյան

- Պարոն Ղուկասյան, ամեն տարի դժգոհում եք հայկական թատրոնների պասիվությունից...

- Չեմ դժգոհում, այլ ուզում եմ, որ ավելի ակտիվ լինեն: Հայկական ծրագիրը կախված է թատերաշրջանից, մի տարի լինում են ավելի շատ, մյուս տարի` ավելի քիչ ներկայացումներ: Մեծ թատրոնների կողմից ակտիվություն չեմ տեսնում, իրենց մոտ խաղացանկային ներկայացումներ են` տարբեր մակարդակի: Իրենք էլ են հասկանում, որ այդ ներկայացումով անիմաստ է մասնակցել, քանի որ փառատոնային ներկայացումներ չեն: Այսինքն` առաջնահերթություն չեն տալիս այն փաստին, որ մտածեն խաղացանկում ունենան մի փառատոնային ներկայացում:

Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԲԱՐԴԱՑՐԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

- Ըստ Ձեզ` այսօր հայաստանյան մշակութային վիճակն ի՞նչ փուլում է գտնվում, մշակույթ ունենք` Մշակույթի նախարարություն չունե՞նք:

- Իհարկե ունենք, Հայաստանը մշակութային երկիր է, բայց նախարարությունների միավորվելը մշակույթի գործիչների հետ բարդացրեց հարաբերությունները, հաղորդակցությունը: Միգուցե հետո շտկվի, բայց ուրիշ երկրների փորձը ցույց տվեց, որ 1 կամ 2 տարի հետո նորից վերադարձել են նախկին իրավիճակին` առանձնացրել են: Այդ թվում Սլովակիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Սլովենիան... Այդպես չի կարելի, որովհետեւ կրթությունը միանգամից մշակույթին ուտում է` գումարն այնտեղ է գնում, որովհետեւ կրթությունը եթե կարելի է այդպես ասել, ավելի կարեւոր է, այնտեղ ավելի շատ գումար է անհրաժեշտ: Բայց 36 պետական թատրոն ունենք իրենց շենքերով, խաղացանկով: Այ, եթե կառավարությունը առաջարկի ինչ-որ կոնցեպտուալ փոփոխություն, ոչ թե` համակարգային, միայն ուրախ կլինեմ: Որ ուշադրությունը դեպի մշակույթը աճի, նոր ծրագրեր բացվեն, նախարարությունը լինի ավելի ճկուն եւ ավելի արագ արձագանքող:

Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան

- Այսինքն` միավորվելով ավելի բա՞րդ է ստացվում սուպերնախարարության հետ կապի մեջ դուրս գալը:

- Այո, որովհետեւ մի նախարարությունը 5 մասից է` կրթություն, գիտություն, սպորտ, երիտասարդություն եւ մշակույթ: Մինչ այդ, դու գրում էիր նամակը մի տեղ, հիմա գրում ես մի ուրիշ տեղ, որը մինչեւ գնում հասնում է Մշակույթի նախարարության բաժին, այդ ընթացքում երկար ժամանակ է գնում: Գուցե, որոշում կայացնողները այդ ընթացքում նաեւ պետք է որոշում կայացնեն սպորտի կամ մյուս ոլորտների համար, եւ ուշադրությունը դեպի մշակույթը ոչ թե նվազում է, այլ` արձագանքն է ուշանում: Ժամանակի անիմաստ կորուստ է լինում: Ուրախ եմ, որ ունենք 2 փոխնախարար` մշակույթի գծով Նարինե Թուխիկյանն ու Արա Խզմալյանը, իրենք գիտեն ոլորտը, դա շատ լավ է, բայց ունե՞ն այն ռեսուրսները, որով կարողանան ինքնուրույն ակտիվություն  ցուցաբերել մշակույթին:

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА