o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչու սուպեր նախարարը որոշեց «չսիրել» հայոց լեզուն

16.10.2019 15:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թե ինչու սուպեր նախարարը որոշեց «չսիրել» հայոց լեզուն

ՀՀ սուպեր նախարար Արայիկ Հարությունյանի այն որոշումը, որ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում այլևս պարտադիր չեն, ըստ երևույթին պայմանավորված են նրանով, որ հենց ինքը՝ նախարարը ԼԱՎ չի տիրապետում լեզվին, դրա նշանակությանը, խորությանը, լինելով նաև ժամանակին ԵՊՀ-դասախոս։ Հետեւելով վերջինիս ֆեյսբուքյան էջին շատ ենք նկատել լեզվի ոչ այնքան բարձր գիտելիքները, սխալները։ Օրինակ գրում է՝ ՄալաթՍիա, ՅուրաքանՋյուր, ընդգրկՕղ, ԱրԱՐարատ և այլն...

ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հիցեցնենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ԿԳՄՍՍ նախարար Արայիկ Հարությունյանը միջոցառման ժամանակ ամենայն հայոց բանաստեղծի քառյակները թղթից կարդաց, հավելելով, որ ինքը, ոչինչ անգիր անել չի սիրում։ Այստեղից հետևություն, օրինակ՝ դպրոցներում՝ աշակեդտների համար, ի՞նչ օրինակ է նախարարը ծառայում «Անգիր չսիրելով»։ Ինչ խոսք, առանց հասկանալու անգիր անելը շա՛տ վատ է, անարդյունավետ, բայց այստեղ այլ հարց է, եթե նախարարը գոնե մեծն բանաստեղծի քառյակներից մեկը կարդացած լիներ, անգիր անելու կարիք հաստատ չէր լինի: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА