o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

16.10.2019 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

Տարեսկզբից Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը պարբերաբար նոր ներկայացումներով համալրում է խաղացանկը: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի դերասանուհի, երգչուհի ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ, պրեմիերաների շքերթը շարունակական է լինելու: Իսկ բոլորովին վերջերս էլ թատրոնն իր 28-րդ թատերաշրջանի մեկնարկին հայտարարեց, որ այն նվիրված է իրենց վարպետի` Սոս Սարգսյանի 90-ամյակին, այսինքն` թատրոնի համար տարին սոսսարգսյանական է լինելու:

Ո՞վ է սրա տերը

 

«ՊԱՏԳԱՄՈՒՄ ԷՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՄՈՏԵՆԱԼ ԹԱՏՐՈՆԻՆ»

 

- Թատերական տարին սկսեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ` «Լոռեցի Սաքոն» ներկայացումով, որը «Նահապետի աշունը» խորագրով վերջերս խաղացինք Վանաձորում եւ Ստեփանավանում, եւ հիանալի ընդունվեց հանդիսատեսի կողմից: Իսկ առջեւում` հոկտեմբերի 24-ին, Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակն է, այդ առիթով մեծ հոբելյանական երեկո է սպասվում, մենք թատրոնով նույնպես մասնակցելու ենք: Սոս Սարգսյանն իր կենդանության օրոք մի հետաքրքիր նորություն բերեց թատրոն, միշտ ասում էր, որ 2-3 դերասան մի տեղ նստում են միասին, մի երգ չեն կարողանում երգել` մի տող էստեղից, մի տող այնտեղից... Մենք ունեինք երգչախումբ, երգում էինք հայկական, դասական ստեղծագործություններ, Կոմիտաս, եւ բավականին մեծ հաջողություններ է գրանցել: Այսօր փորձել ենք վերականգնել այդ երգչախմբի ավանդույթները: Թատրոնի դերասաններով մի քանի համար պատրաստել ենք եւ պետք է կատարենք Ս. Սարգսյանի սիրած երգերը: Ինչ խոսք, նաեւ հայտնի արտիստներ կլինեն, մեծ միջոցառում է նախապատրաստվում, իսկ մենք պատասխանատվությամբ ենք պատրաստվում:

​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

 

«ՇԱՏ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԲՈԼՈՐ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՄՈՒՍՆԱՆԱՅԻՆ ՈՒ 4-5 ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱՅԻՆ»

 

- Ալլա, թատրոնի դերասանական կազմը հիմնականում Սոս Սարգսյանի, այսպես ասած, «թոռներից» է կազմված, նրա պատգամներից որո՞նք եք այսօր օգտագործում ներկայացումներում եւ ընդհանրապես` թատրոնում, աշխատանքի ընթացքում:

«ՔԱՆԻ ՈՐ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԱՐԴԵՆ ՍԻՐՈՎ ԵՄ ՀԻՇՈՒՄ, ԵԿԵՔ ԲԱՎԱՐԱՐՎԵՆՔ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈՎ»

- Երեւի թե այն, որ ասում էր` դերասանը պետք է իր մասնագիտությունը չափից շատ սիրի, իսկ դրանով արդեն շատ կետեր ընդգծվում են` նվիրում թատրոնին, աշխատասիրություն, միասնականություն: Պատգամում էր պատասխանատվությամբ, սիրով մոտենալ թատրոնին, հետեւողական լինել, սիրել բեմն ու չփչացնել թատրոնը, որովհետեւ այնտեղ ամեն ինչ պետք է իդեալական լինի: Նա ոչ միայն որպես դերասան, այլ մարդ եւ երկրի համար օրինակելի քաղաքացի էր մեզ դաստիարակում, ասում էր, որ ազնիվ պետք է լինես քո հավատամքների մեջ: Իսկ այսօր այդ ամենը մենք ինքնաբերաբար ենք անում: Թատրոնում որեւէ գործ բեմադրելիս, կամ խաղալիս ակամայից մեզնից յուրաքանչյուրն ունի ներքին պատասխանատվություն: Տեսեք, արդեն քանի տարի է Սոս Սարգսյանը ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց աշխատանքի պահին միշտ մտածում եմ` հիմա որ Սոս Սարգսյանը ողջ լիներ, այս տեսարանի ժամանակ ի՞նչ կասեր, ի՞նչ խորհուրդ եւ ի՞նչ խնդիր կտար: Հետաքրքիր է, որ այդ պատասխանը ես գիտեմ` միշտ կասեր, որ բաղաձայնները հստա՛կ ասեք, կամ` ձայնավորները պետք է հնչե՛ղ լինեն, ձայնը պետք է ամուր լինի, կամ պետք է բառը «ժիռնի» լինի... Նա ամեն ինչը սիրում էր թանձր: Խաղի մեջ շատ նրբերանգներ կան, որ մտածում ես, հիմա որ Սոս Սարգսյանը լիներ, կասեր այսպես, կամ` այս տեսարանի ժամանակ երեւի այս խնդիրը կտար... Հետաքրքիրն այն է, որ վերջերս մեր թատրոնի դերասաններն էլ տարբեր հարցազրույցներում նույն խոսքն էին ասում: Զարմանում եմ, բոլորս ներքին ուժով միշտ Սոս Սարգսյանի ներկայությունը զգում ենք: Նա բոլորիս անձնական կյանքով հետաքրքրվում էր, շատ էր ուզում, որ բոլոր աղջիկները ամուսնանային, ու ամեն մեկը 4-5 երեխա ունենար: Մտահոգված էր երկրի ապագայով, ուզում էր, որ երկիրը լավ ապրի: Բոլորի կյանքը իրեն հետաքրքրում էր, թե որքան աշխատավարձ են ստանում, կամ ինչպե՞ս ես զգում քեզ, հո սոված չե՞ս, շոր ու կոշիկ ունե՞ս... Եթե նույնիսկ անձամբ չէր հետաքրքրվում, ապա` թեկուզ խմբի վարիչի միջոցով էր ճշտում` թե մի քիչ անտրամադիր էր, հարցրու, տեսնենք ինչ խնդիր ունի: Մի խոսքով, բոլորի կյանքով ապրում էր, ու դրա համար հենց այնպես չենք ասում, որ նա մեր պապն էր, իսկապես նա այդպիսին էր: Նրա հետ անցկացրած մեր օրերը, ժամերը, վայրկյանները, փորձերը թանկ գանձեր են, որոնք փայփայում ու վերհիշում ենք ամեն օր:

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

 

«ՑԱՎՈՎ ԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻ ԵՐԵՍ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ»

 

- Ըստ Ձեզ, եթե Սոս Սարգսյանը ողջ լիներ, ինչպե՞ս կվերաբերվեր երկրում տիրող այսօրվա մշակութային իրավիճակին:

- Այսօր պարբերաբար սոցցանցերում հայտնվում են նրա խոսքերը, թե՛ մշակույթի մասին, թե՛ ինչպես են երկիրը ղեկավարողները վերաբերվում մշակույթին, ինչպես են ղեկավարում երկիրը, կամ ինչպես է մոլախոտը բարձրացել ջրի երես... նրա այդ բոլոր խոսքերն ու կարծիքները ամեն օր թարմ են հնչում, ոչինչ չի փոխվել: Հուսով ենք, որ իր երազած մշակույթի բումը, ինչպես նա պատկերացնում էր` ոսկեշրջանը, մի օր կլինի: Ցավով էր ընդունում, երբ տեսնում էր, որ անճաշակությունը ջրի երես է դուրս եկել: Այսօր մենք փորձում ենք մեր արած ամեն մի քայլի մեջ այդ ճաշակը պահել, որովհետեւ նախ` դա շատ կարեւոր է, եւ հետո` դրանով նաեւ իր հավերժ հիշատակն ենք հիշում: Այսինքն` արվեստը չփչացնենք ու գոնե մաքուր ձեւով ներկայացնենք հանրությանը:

ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА