o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

16.10.2019 18:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանյան իշխանությունները իրական գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի խնդրի հետ կապված՝ չեն ներկայացնում, հասարակությանը միշտ մատուցում են լուրեր, որոնք բացարձակ կապ չունեն ընթացող գործընթացների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

Իսագուլյանի խոսքով՝ դա պատճառ է հանդիսացել, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրի ասուլիս.

«Վիտալի Բալասանյանը իր տված հարցազրույցում արդեն իսկ մատնանշում էր այն գործընթացները, որը տեղի է ունենում Հայաստան-Արցախ փոխհարաբերություններում, եւ Հայաստանն ինչ դիրքորոշում է որդեգրում Արցախի նկատմամբ, եւ ինչով է վտանգավոր այդ դիրքորոշումը։ Ժամանակին մասնավոր հանդիպումները նույնիսկ բարձր մակարդակով արված հանդիպումները, երբ Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության խորհուրդները համատեղ նիստ էին արել Արցախում, բոլոր այն հարցերը, որոնք Վիտալի Բալասանյանը բարձրացրել էր հայաստանյան իշխանությունների առջեւ, ըստ էության արժանացել էին անուշադրության։ Հայաստանյան իշխանությունները այն իրական գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի խնդրի հետ կապված չեն ներկայացնում, այլ հասարակությանը միշտ մատուցում են լուրեր, որոնք բացարձակ կապ չունեն ընթացող գործընթացների հետ»։

Նա նշեց, որ այն ինչ ասում է Վիտալի Բալասանյանը՝ բացարձակ ճշմարտություն է։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված Վիտալի Բալասանյանի հարցազրույցներին, Իսագուլյանը գնահատեց այսպես. «ԱԱԽ քարտուղարը՝ մարդ, որ առաջնորդում է կապույտ մազերով աղջիկներին Արցախի դեսպանատուն՝ պլակատներով, հիմա դարձել է ՀՀ ԱԱԽ քարտուղար եւ Վիտալի Բալասանյանի նման մարդուն հայտարարում է «խուլիգան», ա՛յ ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որեւէ տեղ, որ սահմանից 100 կմ հեռու է»:

Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցած ոստիկանի սպանությանը, Իսագուլյանի խոսքով՝ դա «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման հետեւանքն է.

«Եթե գոմիկներն ու միասեռականները կարող են մտնել ոստիկանություն, ծեծեն, մայորը վախենա բողոքի ասի՝ պարոն Իսագուլյան, եթե բողոքեմ, ինձ են դատելու։ Եթե ՊՊԾ գնդի ահաբեկիչները ոստիկան են սպանել, ու այսօր ազատ ման են գալիս եւ ոչ միայն ման են գալիս, այլեւ արժանանում են վարչապետի ընդունելությանը, վարչապետը նրանցով ստեղծում է իր մարտական թեւը՝ ահաբեկելու համար մյուս քաղաքական գործիչներին, բնականաբար, հիմա այգիներում էլ ոստիկանների նկատմամբ բռնություն կկիրառվի։ Այն ինչ անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն է տանում կործանման։ Մի կողմից Բակո Սահակյանը շատ պարզ տեսնում է, թե ծանր հիվանդությամբ տառապող հայաստանյան իշխանությունների հետ եթե իրենք էլ նույն կոշտությունը դրսեւորեն, դա կարող է բերել կործանման»։

Իսագուլյանի խոսքով՝ քաղաքապետ Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. «Որ մեր երեխեքը չպետք է գնան Արցախ՝ ծառայելու կամ Արցախը պիտի կամովին հանձնվի որեւէ մարզի։ Եթե Արցախը մարզ է, ապա մայրաքաղաքը տեղափոխեք Ստեփանակերտ, դուք էլ գնացեք ձեր ընտանիքներով առաջնագծում կանգնեք։ Որ հայտարարեցիք՝ մարզ է, ի՞նչ է փոխվելու դրանից, Ադրբեջանը իր ագրեսիվ նկրտումները դադարեցնե՞լու է։ Նայեք՝ ինչ է կատարվում Սիրիայում»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА