o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը տեղական ֆուտբոլի գխավոր դրոշակակիրն է. France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

17.10.2019 01:15 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը տեղական ֆուտբոլի գխավոր դրոշակակիրն է. France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Լույս է տեսել France Football հեղինակավոր պարբերականի հերթական համարը, որի շապիկին պատկերված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Ամսագրում նաև տեղ է գտել հոդված, որը պատմում է հայկական ֆուտբոլի զարգացման մասին ու թե ինչպես է դրան նպաստել Հենրիխ Մխիթարյանը.

Եթե չես հաղթում, ապա պետք է հարգանքից դրդված այստեղ լինես․Մոդրիչը՝ Ռոնալդուի մասին

«Մինչև վերջերս Հայաստանի հավաքականը 119-րդն էր ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, իսկ ակումբները նույնիսկ ՈւԵՖԱ-ի թոփ 250-ում չկային: Հենրիխ Մխիթարյանը երկրում ֆուտբոլի զարգացման գլխավոր դեմքերից է, տեղական ֆուտբոլի գխավոր դրոշակակիրը»:

Հոդվածի հեղինակը հայկական ֆուտբոլի զարգացման մասին պատմությունը սկսում է խորհրդային տարիներից՝ հիշատակելով նաև «Արարատ 73»-ին՝ որպես հայկական գլխավոր ակումբ ԽՍՀՄ-ում: Անդրադարձ է կատարվում նաև հայկական ակումբների՝ «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» վերջին հաջողություններին եվրագավաթներում: Խոսվում է նաև հայկական ֆուտբոլում այս պահին տիրող իրավիճակի ու ֆուտբոլի նկատմամբ երկրպագուների հետաքրքրության մասին:

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղի վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА