o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինչենկոն հենց խաղադաշտում ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկար)

17.10.2019 01:24 ՍՊՈՐՏ
Զինչենկոն հենց խաղադաշտում ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն «Ինստագրամում» հրապարակել է լուսանկար, որում ամուսնության առաջարկություն է անում ընկերուհուն՝ «Футбол 1» և «Футбол 2» հեռուստաընկերությունների լրագրողուհի Վլադե Սեդանին:

Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է Գոմեշին (լուսանկար)

22-ամյա ֆուտբոլիստը նաև մեկնաբանություն է թողել․ «Իմ կյանքի ամենակարևոր «ԱՅՈ»-ն»: Լուսանկարն արվել է Կիևի «Օլիմպիական» ստադիոնում: Զինչենկոն ու Սեդանը կադրում Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկով են:

Ֆուտբոլիստն ավելի վաղ օգնել էր երկրի ազգային թիմին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի B խմբում վաղաժամ ապահովելու 1-ին հորիզոնականը և ձեռք բերելու մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր: Անդրեյ Շևչենկոյի գլխավորած թիմն իր խմբում գերազանցել է Պորտուգալիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի ու Լիտվայի ընտրանիներին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА