o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Նոր խոչընդոտներ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար (Տեսանյութ)

17.10.2019 01:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Նոր խոչընդոտներ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար (Տեսանյութ)

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ քիչ առաջ Սպիտակ քաղաքի ոստիկանական բաժանմունքից տեղեկացրեց, որ «Կամք»-ականներին, որպես մեղադրյալ են ներգրավվել, Սպիտակում տեղի ունեցած միջադեպի գործով:

Վահագն Թևոսյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովներից և բարեկամական խմբերից

«Այստեղ հարցն այն է, որ այս ամենն արդեն ամսից ավելի է մեզնից ժամանակ է խլում եւ չենք կարողանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ մեր ստորագրահավաքն իրականացնել ամբողջ ծավալով: Այսօր նորից Սպիտակի ոստիկանություն էինք հրավիրված եւ մեզ մեղադրում են 118-րդ հոդվածով: Ֆիկսենք,  որ մենք ստիպված մեր ստորագրահավաքը կիսատ ենք անում, քանի որ մեզ տանում- բերում են Սպիտակ: Կարելի էր այս ամենը ծիծաղելի համար, եթե այսքան անտանելի չլիներ: Լավ եղեք, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի վավերացվելու», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վ. Չախալյանը:

Հիշեցնենք, որ առավել վաղ «Իրավունքի» հետ զրույցում Վ. Չախալյանը մանրամասներ էր պատմել տեղի ունեցած միջադեպից: Տեսանյութը դիտե՛ք ստորեւ.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА