o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին

17.10.2019 10:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչի կմեկնի հոկտեմբերի 22-ին, որտեղ նա, ինչպես սպասվում է, կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:

Փորձագետը պատմել է, թե չինացի զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում Ռուսաստանում

«Ակնկալվում է, որ նախագահը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին մեկօրյա այց կկատարի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք», - ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ռազմական կոնֆլիկտի կարգավորումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի շուրջ զարգացումները: ՌԴ նախագահը հրավիրել էր թուրք գործընկերոջն առաջիկա օրերին աշխատանքային այց կատարել Ռուսաստան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА