o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստիպված եմ տխրեցնել. Արփինե Հովհաննիսյան

17.10.2019 11:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ստիպված եմ տխրեցնել. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Եռյակ միությունը երգում է Արփինե Հովհաննիսյանի պսակադրության արարողությանը. տեսանյութ

Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ  իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում նշված չէ այդ գույքը,  սակայն  2016 թվականին  մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական կարգավորումների տարրական չիմացությունը պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների եւ առաջացներ ոգեւորություն, որ իրենք բացահայտել են  Հայաստանի նորագույն պատմության  ամենամեծ կոռուպցիոն սխեման։ 
Ստիպված եմ տխրեցնել։ 

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝  շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ) 
Քանի որ  օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր եւ ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երեւալ մայիկիս՝ 2012-2013 թվականների հայտարարագրում։ 
Մի բանում էր միայն  թերթը ճիշտ, որ 2016 թվականին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։ Օբյեկտիվության որեւէ ակնկալիքը 
Արման Բաբաջանյանի պարագայում
միամտություն կլիներ։ Սա էմոցիաների  թիվ մեկ առեւտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի,  ապա   բարոյականության հետ  կապված ձեր խնդիրը  հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։ 
Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի եւ մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ.  հեռու ինձնից եւ իմ ընտանիքից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА