o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է

17.10.2019 15:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թեթև վնասվածքներ է ստացել՝ Մանիլայում նախագահական նստավայրի տարածքում մոտոցիկլետից ընկնելու հետևանքով: Նա երկանիվ փոխադրամիջոցի վրա կորցրել էր հավասարակշռությունը:

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Դեպքը տեղի է ունեցել Մալաքանյանք պալատական  համալիրի տարածքում` նախօրեին: Նախագահի խոսնակ Սալվադոր Պանելոն հայտնել է, որ 74-ամյա Դուտերտեն ընկել է մոտոցիկլետից: Ինչպես բացատրել է նախագահի անվտանգության խմբի ղեկավար Խոզե Նիեմբրան, տեղի է ունեցել ընդամենը երկու աննշան դեպք. երկրորդում  Դուտերտեն կորցրել է հավասարակշռություն, երբ կայանում էր մոտոցիկլետը, նրա կոշիկը ոտքից դուրս է թռչել:

«Նախագահը ընկել է իր մոտոցիկլետից, երբ կորցրել է  կոշիկը: Արդյունքում թեթև վնասվածքներ է ստացել», - ասել է Պանելոն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА