o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուվենտուսի» երկրպագուները 38 միլիոնից դարձել են 423 միլիոն Ռոնալդուի տրանսֆերից հետո

17.10.2019 23:10 ՍՊՈՐՏ
«Յուվենտուսի» երկրպագուները 38 միլիոնից դարձել են 423 միլիոն Ռոնալդուի տրանսֆերից հետո

Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո «Յուվենտուսն» առաջվանը չէ:

La Gazetta dello Sport-ը նշել է, թե ինչ փոփոխություններ են եղել թուրինյան ակումբում՝ պորտուգալացու ժամանումից հետո: 2018 թվականի հուլիսից սկսած, երբ Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել, ակումբը ռեկորդային քանակով մարզաշապիկներ է վաճառել, մասնավորապես՝ 1.315.000: Մեկ միլիոնը գերազանցող վաճառքը «Յուվենտուսի» բյուջեին բերել է 170 միլիոն եվրո՝ 70 միլիոն եվրոյով ավելին, քան Ռոնալդուի տրանսֆերն է արժեցել թուրինցիների համար:

«Յուվենտուսի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի թիրախում

Շատ մեծ է եղել նաև Ռոնալդուի կոմերցիոն ազդեցությունը՝ դրական առումով: Գովազդներից ակումբը ստացել է 108 միլիոն եվրո, երկրպագուների քանակն ամբողջ աշխարհում 38 միլիոնից դարձել է 423 միլիոն՝ ըստ Nielsen Sports-ի հետազոտությունների:

Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ հաղթել է Իտալիայի առաջնությունում, դարձել է սուպերգավաթակիր, անցկացրած 51 խաղում էլ դարձել է 32 գոլի հեղինակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА