o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Ռոնալդուն

17.10.2019 23:12 ՍՊՈՐՏ
Մեսսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Ռոնալդուն

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն կամ Զլատան Իբրահիմովիչը, քանի որ ինքը գիտի, թե որքան լավն է:

Մեսսին շարունակում է ռեկորդներ թարմացնել

«Ես գերադասում եմ, որ մարդիկ խոսեն իմ մասին: Ես գիտեմ, թե ով եմ, ինչ եմ արել ու ինչ կարող եմ տալ, բայց այդ ամենը ես ինքս ինձ համար եմ պահում: Մարդիկ կարող են ունենալ իրենց կարծիքը: Ինձ դուր չի գալիս ինքս իմ մասին խոսել, ես սիրում եմ կոլեկտիվի մասին խոսել»,-արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Կրիշտիանու Ռոնալդուն բացմիզս է հայտարարել, որ ինքը հաջողությունների է հասել տարբեր առաջնություններում ու փնտրել է նոր մարտահրավերներ, մինչդեռ Մեսին ամբողջ կարիերայում հավատարիմ է մեկ ակումբի.

«Յուրաքանչյուրն իր թիրախներն է ընտրում ու իր փորձառություններն ունենում: Ես երբեք կարիք չեմ ունեցել աշխարհի լավագույն ակումբը լքելու, որը «Բարսելոնան» է: Այստեղ ես վայելում եմ մարզումները, խաղերը ու քաղաքը: Քաղաքը կատարյալ է, ու ես միշտ վստահ եմ եղել այս ակումբում մեր նպատակների վրա ու դրանք այլ տեղ չեմ փնտրել»,-ասել է Մեսին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА