o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնողներին մեղադրանք է առաջադրվել

18.10.2019 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնողներին մեղադրանք է առաջադրվել

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ Սպիտակ քաղաքի ոստիկանական բաժանմունքից տեղեկացրեց, որ «Կամք»-ականներին որպես մեղադրյալ են ներգրավել` Սպիտակում տեղի ունեցած միջադեպի գործով:

Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը.Պատգամավորը՝ Ստամբուլյան Կոնվենցիայի մասին

«Այստեղ հարցն այն է, որ այս ամենն արդեն ամսից ավելի է մեզնից ժամանակ է խլում, եւ չենք կարողանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ մեր ստորագրահավաքն իրականացնել ամբողջ ծավալով: Այսօր նորից Սպիտակի ոստիկանություն էինք հրավիրված, եւ մեզ մեղադրում են 118-րդ հոդվածով: Ֆիքսենք, որ մենք ստիպված մեր ստորագրահավաքը կիսատ ենք անում, քանի որ մեզ տանում-բերում են Սպիտակ: Կարելի էր այս ամենը ծիծաղելի համար, եթե այսքան անտանելի չլիներ»,- ասաց Վ. Չախալյանը:

Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ դեռեւս մեկ-երկու ամիս առաջ Սպիտակ քաղաքում հարձակում էր տեղի ունեցել «Կամք»-ականների վրա, ինչի մասին Վ. Չախալյանը պատմել էր հետեւյալը. «Հենց առաջին օրը, երբ գնացինք Սպիտակ` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնելու, մի 10-12 անհասկանալի դեմքեր հարձակվեցին մեզ վրա: Փառք Աստծո, առաջին օրը միջադեպ տեղի չունեցավ, եւ բանը չհասավ ծեծկռտուքի: Իրենց պահանջն էր, որ չպետք է սեղան դնենք եւ ստորագրահավաք իրականացնենք: Անշուշտ, մեր սեղանը դրեցինք, ստորագրությունները սկսեցինք հավաքել, այդ օրն այդպես անցավ: Բայց հաջորդ օրը ստորագրահավաքի կեսից նորից մի 12 հոգի մոտեցան եւ սկսեցին ստորագրություն իրականացնողներին ռեպլիկներ նետել, 10-20 րոպե հիմնականում համբերել ենք եւ ուղղակի խնդրել չխանգարել մեր աշխատանքը, որից հետո անցել են անձնական վիրավորանքների: Ես ստիպված եղա մի քիչ չոր պատասխանել, փորձեցի տեսախցիկով նկարահանել, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ հասկացա, որ եկել են կռվելու, քանի որ վիրավորանքներն արդեն չափ ու սահմանն անցան: Նորություն չէ, որ գալիս են, հրահրում են, որ ծեծ ուտեն, գնան բողոքեն: Եվ տեսախցիկը հանելու ժամանակ էլ նորից ռեպլիկներ արեցին, ընդ որում` ավելի վիրավորական: Մի խոսքով` սկսվեց կռիվ, հարձակվեցին մեզ վրա, քաշքշոց եղավ, ու գնացել են ոստիկանություն, բողոք են ներկայացրել»:

«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА