o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց». Յոհան Բեկման (Տեսանյութ)

18.10.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց». Յոհան Բեկման (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Առկա մարտահրավերների մասին համաժողովին իրենց փորձը ներկայացրին նաեւ եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ: Այդ թվում «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Ֆինլանդիայից ժամանած Հելսինկիի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր ՅՈՀԱՆ ԲԵԿՄԱՆԻ հետ, ում գնահատմամբ` մեր օրերում նման համաժողով իրականացնելը հազվագյուտ երեւույթ է:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

- Համաժողովին տեղի ունեցավ ընտանեկան արժեքների պահպանման բաց քարոզչություն, այդպիսի բան տարիներով չէի տեսել: Մեզ մոտ, օրինակ, հնարավոր չէր լինի նման համաժողով կազմակերպել, որովհետեւ կսկսվեր բանավեճ, թե ինչպիսի ընտանիքի մասին է խոսքը, որովհետեւ մեզ մոտ հիմա շատ տարածված է միասեռ ամուսնությունները: Ֆինլանդական մամուլում նորաձեւ է դարձել համասեռամոլության մասին խոսելը: Նույնիսկ այն մարդիկ, որոնք համասեռամոլ չեն, ասում են, թե համասեռամոլ են, որպեսզի կարիերա կարողանան ստեղծել, պաշտոնի բարձրացում ունենան, պատգամավոր, նախարար, հետո նախագահ դառնան: Մեր արտգործնախարարը շատ հայտնի համասեռամոլ է եւ պրոպագանդում է այն: Նրա ամուսինը Հարավային Ամերիկայից մի երիտասարդ է, որի հետ ծանոթացել է 10 տարի առաջ: Չգիտեմ ինչ ասեմ` եթե գրեմ Ֆեյսբուքում, որ սա զզվելի է, ինձ ոստիկանություն կկանչեն: Մեզ մոտ գրաքննություն կա, հետեւում են ամենուր, չենք կարող բաց խոսել, չկա խոսքի ազատություն: Եթե ուղիղ տեքստով ասենք, որ սա վտանգավոր է մեր երեխաների զարգացման համար, միանգամից քրգործ կհարուցվի` այն համարելով ատելության խոսք համասեռամոլների նկատմամբ: Ասում են, որ կարեւորը բոլորս պետք է տոլեռանդ լինենք: Հիմա նույնիսկ աշխատում են մի օրենսդրական նախաձեռնության վրա, ըստ որի, կարող են քրգործ հարուցել անգամ Ֆինլանդիայից դուրս, արտասահմանում այսպիսի մտքեր արտահայտելու համար: Մեզ մոտ կա «Ճշմարիտ ֆիններ» կուսակցություն, որոնց ամեն կերպ փորձում են մեկուսացնել, ոստիկանություն ու դատախազություն են կանչում, քրեական գործեր հարուցում, որովհետեւ նրանք պահպանողական են: Օրինակ, կարող են նրանց դեմ գործ հարուցել, եթե Ֆեյսբուքում գրեն` «քրիստոնյա եմ», «սիրում եմ իմ կնոջը» եւ այլն: Կարծում եմ` իրավիճակը շատ վտանգավոր է: Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց է: Չենք կարողանում ոչ մի րոպե հանգիստ լինել, որովհետեւ մեր պետական հեռուստաալիքով, ռադիոյով առնվազն 30 րոպեն մեկ լիբերալիզմի քարոզ է գնում:

Ովքեր են ուշացած, կաշկանդված եւ դուխով պատգամավորները. առավոտն ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

Ձեր գնահատմամբ` ինչո՞վ է պայմանավորված այսպիսի միտումները:

Այսօր Եվրոպայում պատերազմ է գնում լիբերալների եւ պահպանողականների միջեւ: Այն տեսանելի է ամենուր: Կա երկու պատերազմական ճամբար. առաջինում` լիբերալներն են, որոնք պրոպագանդում են աթեիզմը, դեմ են պահպանողականությանը, ավանդական արժեքներին եւ պաշտպանում են համասեռամոլությունն ու տարածում այն, իսկ մյուս ճամբարում քրիստոնյաներն են, պահպանողականները, որոնք պաշտպանում են հայրենասիրությունը, քրիստոնեությունը: Եվ այս դիմադրությունն այսօր ավելի վառ է դարձել: Ֆինլանդիայում մեր ոստիկանությունն արդեն շատ ակտիվ մասնակցում է այս գործընթացներին: Օրինակ, քրգործ էր հարուցվել ընդդեմ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամի, որն Աստվածաշնչից մեջբերում էր կատարել թվիթերյան իր էջում: Ոստիկանությունը համարել էր, որ մեջբերումն ատելության քարոզ է, եւ այդ հիմքով քրգործ հարուցել: Հիմա կալանավորում է սպառնում մեր քաղաքական գործչին: Պատկերացրեք, թե ուր ենք ասել, երբ արդեն Աստվածաշնչից չենք կարողանում մեջբերում կատարել:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 16-րդ)

Փաստացի կարո՞ղ ենք ասել, որ ընտանիք հասկացությունը վտանգված է Եվրոպայում:

Կա ամուսնության տարբեր պատկերացումներ. իրավաբանական ամուսնությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, կարող է ամուսնանալ իրար հետ, եւ կա ամուսնության քրիստոնեական պատկերացում: Սակայն ավանդական ընտանիքը չունի ոչ մի աջակցություն, ոչ մի կերպ չի խրախուսվում: Իսկ միասեռ ամուսնությունների քարոզը առավոտից իրիկուն ամենուր է: Ավելին` մեզ մոտ քարոզում են սեքսուալ պահվածքի նոր դրսեւորումներ` անանիզմով զբաղվել, տիկնիկների հետ սեքս անել, տարածված է նաեւ զոոֆիլիան, այսինքն` կենդանիների հետ սեքսով զբաղվելը: Նույնիսկ չգիտեմ ինչպես այն անվանել, բայց վերջերս լայն տարածում է գտել իրերի հետ սեքսով զբաղվելը, ասենք, մարդը կարող է սեքսուալ հարաբերություններ ունենալ ավտոմեքենայի հետ եւ այլն: Այս ամենն, իհարկե, աբսուրդ է թվում, բայց ծիծաղելի չէ, որովհետեւ լրջորեն տարածում է գտնում, ինչը շատ վտանգավոր է: Մենք շատ քիչ զենք ունենք մեր ձեռքում` պայքարելու այդ ամենի դեմ:

Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Իսկ եկեղեցին Ֆինլանդիայում ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ:

Մեզ մոտ լյութերական եկեղեցին է, որոնք բողոքականներ են: Նրանք նույնն են անում, ինչ կառավարությունը, քարոզում են համասեռամոլություն, տոլեռանդություն եւ այլն: Դեռ փառք Աստծո, որ եկեղեցում միասեռ ամուսնությունների պսակադրության արարողություն չեն իրականացնում:

Ի դեպ, Հայաստանին Արեւմուտքից պարտադրվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ի՞նչ կասեք այս մասին:

«Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել»

Նախ չեմ եկել այստեղ, որպեսզի խառնվեմ ձեր քաղաքականության մեջ: Ձեր կառավարությունն իրավիճակը գնահատում է ինքնուրույն, եւ ընդունել, վավերացնել այս կամ այն համաձայնագրերը, թե` ոչ, իրենց իրավունքն է: Բայց տեսնում եմ, որ Ձեր երկրում եկեղեցին ուժեղ ինստիտուտ է, եւ չեն եղել գեյ-շքերթներ Երեւանում: Դրա համար կարելի է ասել, որ Դուք պահպանողական հասարակություն ունեք, որը սա թույլ չի տա: Իրավունք չունեմ ասել` ճիշտ է վավերացնելը, թե` ոչ, բայց հաշվի առնել եկեղեցու, կուսակցությունների կարծիքը, կարծում եմ` պետք է, եւ Հայաստանում դժվար թե հնարավոր լինի վավերացնել նման կոնվենցիա: Ամեն դեպքում, Հայաստանը լիբերալիզմի էպիկենտրոնը չէ: Իհարկե, մշտապես կան ուժեր, որոնք ցանկանում են փոփոխել Ձեր հանրությանը, մասնավորապես` արեւմտյան ուժերը ցանկանում են պրոպագանդել այստեղ որոշակի լիբերալ արժեքներ: Սակայն լիբերալիզմը հակաքրիստոնեական, հակամարդկային գաղափարախոսություն է, ինչպես ժամանակին նացիզմն էր: Լիբերալիզմը նոր նացիզմն է, եւ նրանք, ուղղակի, հետապնդում են քրիստոնյաներին, ընտանիքի մարդկանց եւ ստեղծում են մի իրավիճակ, որ եթե ուզում ես ապրել նորմալ կյանքով քո կնոջ հետ, քեզ անհարմար զգաս:

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА