o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի քիչ ավելի զգույշ պետք է լինենք». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

18.10.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մի քիչ ավելի զգույշ պետք է լինենք». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում: Ըստ օրենքի նախագծի` բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» եւ «Հայոց պատմությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: ԿԳՄՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հաստատել է այս տեղեկությունը: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Ինչպե՞ս եք վերաբերվում նախարարության հեղինակած վերոնշյալ փոփոխությանը:

Նախ ասեմ, որ մոտ երկու շաբաթ առաջ բուհերը ստացան օրենքի նախագիծը, որտեղ Ձեր ասած պարտադիր նորմը հանված է: Ասեմ, որ բավականին մեծ փոփոխություններ են առաջարկվում այդ օրենքով, որոնք անմիջապես վերաբերում են մեր բարձրագույն, գիտական համակարգին: Կան բավականին հետաքրքիր դրույթներ` արդիականացման եւ համաշխարհային կրթական մոդելներին ավելի սինխրոնիզացնելու առումով, որոնք կարելի է քննարկել եւ, ինչու ոչ, ներդնել, որովհետեւ կյանքն առաջ է գնում, եւ շատ հարցերում փոփոխելու, նոր մոտեցումներ ունենալու կարիք կա: Միաժամանակ շատ դրույթներ էլ կան, որոնք ե՛ւ մտահոգություններ են առաջացնում, ե՛ւ լրացուցիչ քննարկման հարկ կա` տեխնիկական, կազմակերպական առումով: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները, իսկապես, նախորդ օրենքում պարտադիր նորմի կարգավիճակում էին` անկախ մասնագիտությունից, անկախ բուհի սեփականության ձեւից, այսինքն` լիներ պետական, թե մասնավոր: Այսինքն` բոլոր ուղղություններում պետք է այս երեք առարկաները պարտադիր դասավանդվեր, ընդ  որում` երկու կիսամյակ: Այս նոր փոփոխությունը դեռ նախագիծ է, եւ պարզ չէ, թե ինչ վերջնական տարբերակով օրենքի ուժ կստանա: Սակայն սա մասնագետներիս մտահոգում է: Ի դեպ, նշեմ, որ դեռ նախորդ նախագծում էլ նման դրույթներ կային, եւ այն ժամանակ էլ շահագրգիռ կողմերը, մասնագետները քննարկում ունեցան, նաեւ փորձվեց, այսպես ասած, լոբբիստական տարբերակով կանխարգելել: Իսկ հիմա այն արդեն նախագծի տեսքով է ներկայացվում: Կարծում եմ` պետք է միասին մտածել, չափել, կշռել, քննարկել եւ համակարգային մոտեցում ցուցաբերել: Ամեն դեպքում, այս առարկաների դեպքում, պետք է մի քիչ ավելի զգույշ լինենք:

Նոյեմբերի 18-ը պատմության մեջ

Լուսահոգի բան. գիտ. դոկտոր Յու. Դավթյանն ասում էր, որ Արցախյան պատերազմում հաղթել է հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցիչն ու դասախոսը` նկատի ունենալով, որ հենց իրենց կրթած հայրենասեր երիտասարդները հաղթանակ նվիրեցին ազգին: Այս համատեքստում չե՞ք կարծում, որ չարդարացված ճոխություն է մեզ համար հրաժարվել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումից:

Նոյեմբերի 17-ը պատմության մեջ

Իրականում որոշակի խնդիրներ տեսնում եմ, չեմ ուզում ասել սպառնալիք, բայց կարող եմ այդպես էլ ձեւակերպել, որովհետեւ հաշվի առնելով այսօրվա տենդենցները, որոնք այս գլոբալիզացման եւ ծայրահեղ լիբերալիզմի գաղափարական մամլիչի տակ ինչ-որ իմաստով պարտադրվում է մեզ, մենք պետք է անընդհատ հակազդման ձեւերը գտնենք: Չեմ ասում, որ սա շատ ավելի բարդ, բազմաշերտ հարց է, բայց սա մի փոքր կաթիլ է այդ գործընթացում

Նոյեմբերի 16-ը պատմության մեջ

Սկզբում ակտիվ քննարկվում էր «Հայոց եկեղեցու պատություն» առարկան ուսումնական ծրագրից հանելը, հիմա արդեն հերթը հասել է «Հայոց լեզվին», «Հայ գրականությանն» ու «Հայոց պատմությանը»: Ի՞նչ եք կարծում` այս ամենը կարո՞ղ է պատահական լինել:

Պատահական նման գործընթացներ, կարծում եմ, չեն լինում: Ինչպես նշեցի, կրթական բարեփոխումների խնդիր, այնուամենայնիվ, կա: Բայց պետք է մտածել` ինչ ճանապարհով եւ ինչը բարեփոխել: Պետք է բարեփոխել այն, ինչը իրականում բարեփոխման կարիք ունի: Սակայն փորձել վիրահատական ճանապարհով ուղղակի կտրել եւ դեն նետել այն, ինչն արդեն ձեւավորված է` սկսած նույն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից, ճիշտ չէ: Այո, եկեղեցու պատմության դասագրքրերը նորից վերանայման խնդիր ունեն: Պետք է անկեղծ լինել, որ որոշակի մատուցման ձեւի, դասավանդողների խնդիրը եւս կա: Բայց մյուս կողմից` ամբողջությամբ հանել, խնդրի մյուս մասն է առաջանում, ասում էինք` ինտեգրենք «Հայոց պատմության» հետ, հիմա էլ «Հայոց պատմությունն» ենք հանում: Իհարկե, խոսքը վերաբերում է բուհերին, բայց այս խառնաշփոթը պետք է հասկանալ եւ երկու դեպքում էլ ծայրահեղության մեջ չընկնել: Չլինի այն «ուռա» վիճակը, թե` վերջ, կործանվում է սրանով ամեն ինչ, աշխարհի վերջն է, ոչ էլ ասենք, թե «Հայոց լեզուն» եւ «Հայոց պատմություն» առարկաները հանելով` Հայաստանը կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների գիտության դարբնոց: Եթե անգամ այդպես է, նույն այդ գիտնականը, ՏՏ ոլորտի մասնագետը մասնագետ լինելուց առաջ` նախ պետք է հայրենասեր հայ մարդ լինի:

«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА