o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջև. լրատվամիջոցներ

18.10.2019 12:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջև. լրատվամիջոցներ

Իրանի և Թուրքիայի սահմանին՝ ներկայիս Թուրքիայի Վան նահանգում, փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների ու թուրք զինվորականների միջև, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիա փախած ԻՊ-ի հրամանատարները նոր զինված հարձակում են նախապատրաստում

Նշվում է, որ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 թուրք զինծառայող, երկուսը վիրավորվել են:

Հաղորդվում է նաև, որ փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն անցել է «ահաբեկիչների չեզոքացման» գործողությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

 

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА