o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՆՉԵՎ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ, ՄԵՆՔ ՉՎԵՐԹՆԵՐԸ ՉԵՆՔ ՎԵՐՍԿՍԻ

18.10.2019 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻՆՉԵՎ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԻ, ՄԵՆՔ ՉՎԵՐԹՆԵՐԸ ՉԵՆՔ ՎԵՐՍԿՍԻ

Մինչ Հայաստանում որոշում են ինչ-որ իռլանդական ավիաընկերության փող տալ, հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է դեպի ՌԴ իր չվերթները: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Տարոն Ավիա» ավիաընկերության գործադիր տնօրեն Լեւոն Քարամյանից, ով տեղեկացրեց, որ խնդիրը նրանում է, որ Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին: Պարոն Քարամյանը դա համարեց ԵՏՄ կանոնների խախտում, նաեւ նշելով, որ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում: Ընկերության գործադիր տնօրենի խոսքերով.

««ՊՈԲԵԴԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԵՆ»

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

- Շուկայում առկա է անհավասար մրցակցային պայմաններ, ինչը պայմանավորված է ՌԴ-ի օդանավակայաններում սակագների խտրական կիրառման հանգամանքի հետ: Այսինքն, իրենց օդանավակայաններում գործում է երկու տիպի սակագին: Մեկը իրենց տեղական ավիափոխադրողների համար, մյուսը` օտարերկրյա: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵՏՄ լրիվ անդամ, միեւնույնն է, մեզ դիտարկում են որպես օտարերկրյա ավիափոխադրողների եւ սպասարկում են բարձր գներով: Հիմա կառավարությունից ակնկալում ենք վերոհիշյալ հարցերի լուծում եւ բարենպաստ պայմանների ստեղծում: Մինչեւ այդ խնդիրը չկարգավորվի, մենք չվերթները չենք վերսկսի:

Կստեղծվի՞ հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն

- Ասացիք, որ ակնկալում եք կառավարության ուշադրությունը խնդրին: Այսինքն, դիմե՞լ եք:

- Բազմիցս, ոչ միայն կառավարությանը, այլ բոլոր շահագրգիռ մարմիններին, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն ավիացիայի բնագավառի կարգավորման հետ:

- Եվ...

- Եվ քար լռություն: Ինքներս ենք ստիպված դիմել ԵՏՄ հանձնաժողովին, իրենք ընդունել են մեր բարձրաձայնած խնդրի կարեւորությունը եւ խոստացել են, որ մոտ ժամանակներս այդ հարցով զբաղվեն: Մեր կառավարությունը քայլ չի կատարում, ստիպված մենք պետք է դա անեինք:

Հայաստանն ու Բելգիան ավիաընկերությունների համար կապահովեն ազատ մրցակցային դաշտ

- Իսկ Քաղավիացիայի վարչությո՞ւնը:

- Դե, իրենց վրա առհասարակ հույս չենք դնում, հաշվի առնելով ավիացիոն իշխանությունների անգործությունը տվյալ պարագայում:

 

ՏՈՒԺՈՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ Է

Սա հերթական լուրջ խնդիրն է, որն ունենք ԵՏՄ շրջանակներում, սակայն որն այդպես էլ լուծում չի գտնում: Իհարկե, մի կողմից հասկանալի է, թե ինչու մեր ավիացիոն իշխանությունների վրա ավիաընկերությունները «հույս չեն դնում». մեր այս համակարգում ունենք այնպիսի «բարձրագույն» մասնագիտական ունակություններ ունեցող չինովնիկներ, որ էլ ինչ հույս դնելու մասին կարող է խոսք լինել: Բայց շատ ավելի հետաքրքիր է, թե ինչու կառավարությունը այս գործը տեղից շարժել կարծես թե չի էլ փորձում: Մոտավորապես նույն վիճակն է ավտոտրանսպորտի բնագավառում. Լարսում առաջանում են կիլոմետրանոց հերթեր, մինչդեռ մեր պատկան չինովնիկները չեն էլ բարեհաճում աթոռներից վեր կենալ, այստեղ-այնտեղ վազել, դռներ ծեծել՝ խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ, թերեւս ոչ թե նրա համար, որ չեն ուզում գոնե մեկ գլխացավանքից պրծնել, այլ պարզապես վստահ են, որ ի զորու չեն հարցը լուծել: Իսկ նման իրավիճակներում պետք է միջամտեր պետության առաջին դեմքը, գնար, հանդիպեր ՌԴ նախագահին, վարչապետին, խոսեր, համոզեր, ապացուցեր, թե այ, ԵՏՄ կանոնադրության այս կետը խախտել եք, եւ տուժում է ձեր ռազմավարական գործընկերը: Եվ նորից դա չենք տեսնում, ու այստեղ էլ պատասխանն ակնհայտ է` Պուտինի հետ Փաշինյանի երեւանյան տասրոպեանոց հանդիպումը վկա: Վերջապես չմոռանանք, որ այս տարի ԵՏՄ-ում նախագահում է Հայաստանը, եւ այդ հաշվին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամայն հարմար տեղավորվել է Մոսկվայում: Այ, հենց նա բոլորից էլ առաջ պետք է գոնե այս հարցերի լոբբինգով զբաղվեր ՌԴ կառավարությունում, անգամ սպառնար, թե՝ «Ես, որպես ԵՏՄ բարձրաստիճան պաշտոնյա, ֆիքսում եմ, որ կան կանոնակարգային խախտումներ, ու լուծման ուղղությամբ սայլը տեղից չի շարժվում»: Բայց գոնե մատը մատին տվե՞լ է մեր երկրի հաշվին այդքան լավ Մոսկվայում տեղավորված ՀՀ նախկին վարչապետը. եթե անգամ ինչ-որ բան փորձել է, ավելի վատ. տեխնիկական բնույթի խնդիրները լուծված չեն, իսկ դա նշանակում է, որ եթե անգամ Տ.Սարգսյանն ինչ-որ քայլեր արել է, նրան պարզապես բանի տեղ դնող Մոսկվայում չկա: Արդյունքում, ստանում ենք այս պատկերը: Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումն այն աստիճանի է հասել, որ անգամ նման տեխնիկական բնույթի հարցերը լուծելու ոչ մի հնարավորություն մեր «նորերը» չունեն: Իսկ ավելի ռեալ, դժվար չէ նկատել, որ ունենք ոչ թե առանձին-առանձին տեխնիկական, այլ դրանց տեսքով՝ մեկ ընդհանրական եւ շատ լուրջ քաղաքական խնդիր: Այն է, մեր «նորերը» միանգամայն հասկանալի պատճառներով այդպես էլ Մոսկվայի համար վստահելի չդարձան: Իսկ ո՞վ է արդյունքում տուժողը. այն մի տնտեսվարողը, որի մեքենաները շաբաթներով կանգնած մնում են Լարսում, ավիացիայի դեպքում՝ մասնավորապես «Տարոն Ավիան», որը կորցնելով ռուսական ուղղությունը, հազիվ թե կարողանա բիզնեսը պահել: Եվ այսպես շարունակ, այսինքն` արդյունքում տուժում է հայաստանյան բիզնեսը, մեր երկիրը: Ու միայն նրա համար, որ սորոսահպատակներն այստեղ իշխանության մեջ ծավալվեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА