o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐ ՉԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

18.10.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՍՕՐ ՉԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

Հոկտեմբերի 15-ին կայացած Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հանդիպմանը հաջորդեցին բուռն քննարկումներ Արցախի դրոշի բացակայության հետ կապված: Ինչո՞ւ էր բացակայում Արցախի պետական դրոշը, ինչպե՞ս են այդ ամենին արձագանքում Արցախում, փորձեցինք պարզել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով նկատեց.

«Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008 թվականին ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին»

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԱՏՐԵՑԻՆ, ՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ»

- Անկեղծ ասած, ինձ համար եւս ի սկզբանե զարմանալի էր ԱՀ դրոշի բացակայությունը: Բայց երբ անմիջապես հետաքրքրվեցի, կառավարությունից բացատրեցին, որ հանդիպումը պլանավորված չի եղել, եւ դա էր պատճառը: Այդ մասին խոսել է նաեւ վարչապետի մամուլի քարտուղարը: Ըստ նրանց, նման դեպք, երբ պաշտոնական հանդիպման ժամանակ բացակայում էր Արցախի դրոշը, էլի եղել է:

Ազերի շպիոններն ամեն անգամ Նիկոլի կողքին հենց այնպես չեն հայտնվում

- Դուք նման դեպք հիշո՞ւմ եք:

- Ես, անկեղծ ասած, չեմ մտաբերում: Ամեն դեպքում՝ այդպես բացատրում են, որ պատահական է ստացվել այդ հանդիպումը, եւ որ հապճեպության արդյունքում է, որ Արցախի դրոշը չի տեղադրվել, չգիտեմ: Ուղղակի չեմ գտնում, որ այս հարցը պետք է շատ լուսաբանել, հաշվի առնելով, որ վերջին շրջանում առհասարակ շատ է շրջանառվում «Արցախի մարզ» հասկացողությունը: Բնական է, որ նման խոսակցությունների խորապատկերի վրա որոշակի կասկածներ են առաջանում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքի հետ կապված: Բայց, ըստ իս, ներկա իրավիճակը հաշվի առնելով, չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները չեն ընդունում Արցախը՝ որպես առանձին պետություն: Որովհետեւ, ի վերջո, կարծում եմ հայ ժողովրդի հիմնական նպատակն է մեկ միասնական երկիր ստեղծելը, բայց խնդիրը նրանում է, որ այդ ամեն պետք է, ինչպես ասում են, լինի չափված-ձեւված, խոհեմության, որոշակի հաշվարկների մակարդակում: Որովհետեւ, այսօր խոսել այդ մասին՝ դեռ ժամանակավրեպ է եւ հղի ամենավտանգավոր հետեւանքներով: Այնպես որ, պետք չէ սեւեռվել նմանատիպ խնդիրների վրա:

Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

 

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԱՍԸ ՉԱՓԵՆ, ՄԵԿ՝ ԿՏՐԵՆ»

- Մենք կարող եք չսեւեռվել, բայց Դուք էլ քաջ գիտակցում եք, որ թշնամին մանրադիտակով ուսումնասիրում է ՀՀ-ում եւ ԱՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները եւ եզրահանգումներ անում:

- Համաձայն եմ Ձեր մտահոգության հետ եւ լիովին կիսում եմ այն: Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները պետք է տասը չափեն, մեկ՝ կտրեն՝ Արցախի հետ կապված արտահայտություններ անելիս: Որովհետեւ, իսկապես, մեզ համար փոքրիկ վրիպումը, ճիշտ նկատեցիք, թշնամու համար որոշիչ եզրահանգում է: Որեւէ մեկիս համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ մեզ հաղթելու իր միակ ճանապարհը երկու երկրների միջեւ երկպառակտվածություն, անհամաձայնություն առաջացնելն է միայն: Այսինքն, իրենք դա լավ հաշվարկում են եւ բավականին մեծ գումարներ են ծախսում դրա համար: Ոչ միայն իրենց պետության, այլ նաեւ իրենց բարեկամ պետությունների եւ կազմակերպությունների միջոցով: Անընդհատ փորձում են երկու հայոց պետականությունների միջեւ սեպ խրել, դա շատ ակնհայտ երեւում է:

Ո՞վ է սրա տերը

 

«ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄՏԱԾԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

- Պարոն Բալայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր քննարկելիս անդրադարձել է նաեւ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը», ինչպես որ ասվում էր ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի՞նչ «խաղաղության նախապատրաստման» մասին է խոսքը, ո՞ր հիմքի, բանաձեւի հիման վրա նախատեսված խաղաղությանն ենք նախապատրաստվում: Այն դեպքում, երբ Դուք եւս Ձեր խոսքում նշեցիք, որ թշնամին առիթը բաց չի թողնում պառակտում մտցնել:

​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

- Ընդհանուր առմամբ, դիվանագիտական տեսանկյունից կարելի է ասել, որ պետք է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության: Բայց, իհարկե, իրականությունը այլ է: Որովհետեւ, այսօր չկան ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմաններ: Որովհետեւ, ինչքան էլ մենք խաղաղության կողմնակից լինենք եւ փորձենք այդ ճանապարհով ընթանալ, միեւնույնն է` բոլորի համար էլ տեսանելի է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության: Ադբեջանը անընդհատ, պատեհ-անպատեհ առիթներով սպառնալիքներ է հնչեցնում թե՛ ՀՀ-ի, թե՛ ԱՀ-ի նկատմամբ: Ալիեւը ինքը չի խորշում բարձրաձայնել, որ Արցախի հարցի լուծման միակ տարբերակը պատերազմն է:

Ռուսական բանակը կմտնի՞ Արցախ

- Այդ դեպքում, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը նման սին ցանկություններով տոգորված:

- Գիտեք, մենք կողմնակից ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծում ապահովվի, բայց թշանական երկրի կողմից եկող ազդակները փաստում են, որ այդ ցանկությունը երկկողմանի չէ: Եվ ինձ թվում է , որ այդ հայտարարություններին զուգահեռ, մենք պետք է ավելի շատ մտածենք՝ ժողովրդին, բանակին ամենօրյա ռեժիմով ռազմական գործողություններին նախապատրաստելու մասին: Որովհետեւ չի կարելի դա բացառել ներկա զարգացումների պայմաններում: Այնպես որ, ինչպես ասում են, վարոդը միշտ պետք է չոր պահել, որովհետեւ մեր հակառակորդը անկանխատեսելի է եւ ստոր:

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА