o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐՆԵՐԸ ԳՆԵԼ Է, ԲԱՅՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

18.10.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐՆԵՐԸ ԳՆԵԼ Է, ԲԱՅՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ

2018 թվականի մարտի 20-ին լրացավ հայ արվեստի դասական գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100-ամյակը: Նկարչի որդին` Արշակ Ստեփանյանը դեռեւս 2016 թվականի վերջին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկել ու եկել են համաձայնության, որպեսզի նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար` ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաեւ կմիջնորդի հոբելյանի հետ կապված հիշատակը հավերժացնելու նպատակով թողարկելու նամականիշ: Սակայն, ինչպես ասում են, երկրում իրավիճակ փոխվեց, ու մինչեւ այսօր ոչ նկարչի հոբելյանը նշանավորվեց, ոչ նամականիշը թողարկվեց, ոչ էլ` առավելեւս  Հրանտ Ստեփանյանի որդին մինչեւ այսօր չի կարողանում նախարարության որոշմամբ Ազգային պատկերասրահին տված 3 գեղանկարների 5 մլն դրամը ստանալ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱՐՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ. «Բոլոր 4 նախարարներին էլ դիմել եմ, մինչեւ այսօր ստացել եմ խուսափողական պատասխան` 2017 թվականի բյուջեն սպառվել է, դիմեք հաջորդ տարի, 2018-ի բյուջեն սպառվել է, դիմեք 2019-ին, 2019-ի բյուջեն սպառվել է...»: Ինչեւէ, բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակներին ու անձանց դիմելուց հետո, այժմ դիմել է ՀՀ վարչապետին ու նրանից պատասխան չստանալու դեպքում, կդիմի դատարան:

Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

- Երբ 2016-ին հանդիպեցի նախարար Արմեն Ամիրյանին, ասացի` քանի որ տառապանքս փորձ ունի, հորս հոբելյանի նախապատրաստվելու համար նախօրոք եմ դիմել: Ամիրյանն ասաց` գրավոր դիմեք, կքննարկենք, կպատասխանենք: Մինչ պատասխանը կստանայի, իմացա, որ Մշակույթի նախարարությունը նախատեսել էր մի քանի նկար ձեռք բերել` Ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու,100-ամյա հոբելյանը եւ հիշատակը հավերժացնելու նպատակով դրոշմանիշ հրատարակելու: Դա ինձ բավարարեց, քանի որ հայրս կյանքում համեստ մարդ էր եւ չէր սիրում ճոխություններ, միշտ խուսափում էր, նույնիսկ` 1973 թվականին իր ցուցահանդեսի բացմանը չէր գնացել, այդ ժամանակվա նախարարն անձամբ հետեւից եկել էր, ասում էր` ամոթ է, գնամ այնտեղ կանգնեմ ի՞նչ անեմ: Մի խոսքով, Ամիրյանի հետ զրույցից հետո բավարարված զգացի այնքանով, որ նախարարը նախատեսել էր հոբելյանի համար անցկացնել մի քանի միջոցառումներ: Ստացա պատասխան` նախարարի տեղակալ պարոն Պողոսյանի կողմից, որ` խնդրում ենք Հրանտ Ստեփանյանի աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային պատկերասրահ` համապատասխան հանձնաժողովի մասնագիտական եզրակացության գնահատման եւ գնման նպատակով: Ինչը եւ կատարեցի` նկարները ներկայացրի Ազգային պատկերասրահ եւ ընտրության համար ներկայացրի 5 գեղանկար` ընտրությունը թողնելով իրենց վրա: Ընտրեցին 3 գեղանկար, որոնք միասին գնահատեցին 5 մլն 550.700 դրամ` ըստ պատմական եւ գեղարվեստական արժեքի: Դրանից որոշ ժամանակ անց Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը գրությամբ դիմեց նախարարին, որ Ձեր հանձնարարությունը կատարված է, նկարներն ընդունված են եւ գնահատված, խնդրում ենք Ձեր ֆինանսական աջակցությունը, որին ի պատասխան փոխնախարար Արեւ Սամուելյանը պատասխանել էր` ընդունում ենք ի գիտություն: Եվ այսպես, մինչեւ այսօր` 2 տարի 6 ամիս է նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, եւ գումարը չեմ կարողանում ոչ մի կերպ ստանալ: Հեղափոխությունից հետո 3 նախարարին էլ դիմել եմ` տիկին Մակունցին, Նազենի Ղարիբյանին եւ Արայիկ Հարությունյանին, եւ փաստորեն բոլորն էլ սլաքներն ուղղում են դեպի Ազգային պատկերասրահ, թե պատկերասրահը պիտի վճարի իր արտաբյուջեի հաշվին: Պատկերասրահն էլ պատասխանում է, որ չունեն նման միջոցներ ու դիմել են նախարարությանը` ֆինանսական միջոց տրամադրել, քանի որ  2014 թվականից հետո նախարարությունը իր վրա է վերցրել այդ ֆունկցիան, դրա համար դիմում են նախարարություն:

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ

 

«ՆԱՄԱԿՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ»

- Երբ դիմել եք 3 նախարարներն, ի՞նչ պատասխան եք ստացել:

- Բոլոր նախարարները պատասխաններում գրում են` 2017 թվականի բյուջեն արդեն սպառվել է, կվճարենք 2018-ին, 2018-ին ասում են, որ բյուջեն սպառվել է, կվճարենք 2019-ին եւ այսպես շարունակ: Վերջին նամակը գրել եմ ՀՀ վարչապետին, որով հրավիրում եմ նրա ուշադրությունը այս հարցին` ասելով, որ իմ նամակը գտնվում է նախարարություն-թանգարան շրջապտույտի մեջ, համոզված եմ, որ նամակը վարչապետին հասնի, անպայման հարցին լուծում կտա:

ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ

- Պարոն Ստեփանյան, եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ ԱՄՆ-ում Աննա Հակոբյանի հետ կայացած հանդիպման ժամանակ այդ հարցը նույնպես բարձրացվեց:

- Այո, աղջիկս լրագրող է, եւ ԱՄՆ-ում հանդիպմանը հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացրեց, որ կառավարությունը նկարները գնել է եւ գումարը չի վճարում, իսկ Աննա Հակոբյանն էլ արձագանքեց, թե փաստորեն մենք պետք է նախկին իշխանության բոլոր պարտքերը փակենք... Այդ ժամանակվանից անցել են ամիսներ, բայց... Ի դեպ, տիկին Մակունցն էլ, իր պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում  լրագրողների հետ եւ ասաց, որ բոլոր ծրագրերը, որոնք չեն կատարվել, պետք է իրականացնենք: Փաստորեն, մինչեւ այժմ ամեն ինչ մնում է, Փաշինյանի խոսքերով ասած, օդում կախված:

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

- Բայց Հայաստան վերադառնալուց հետո, կարծեմ, տիկին Աննա Հակոբյանին էլի եք դիմել:

- Այո, եւ օգնականը պատասխանեց, որ իր լիազորությունների մեջ չի մտնում, չի կարող նախարարին հանձնարարել:

- Անգամ նախագահին էլ եք դիմել:

- Այո, նախագահը շատ սիրալիր պատասխանեց, որ իր լիազորություններից դուրս է, բայց, ի հարգանք, նամակը կուղարկի Մշակույթի նախարարություն` հարցին լուծում տալու համար: Ամենուրեք ես անընդհատ ստանում եմ նույն պատասխանը, որ գումարը պիտի վճարի Ազգային պատկերասրահը` արտաբյուջեի հաշվին: Բայց պատկերասրահը չունի նման միջոցներ, գոյատեւում է մի կերպ: Իմիջիայլոց, խորհրդային տարիներին Ազգային պատկերասրահը իր հավաքածուով 3-րդ տեղն էր զբաղեցնում Էրմիտաժից եւ Տրետյակովյան թանգարանից հետո: Մենք ողջ աշխարհում պետք է պարծենանք, որ Հայաստանը ունի նման թանգարան:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

 

«ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱՄ»

- Փաստորեն, բոլոր պետական օղակներին դիմել եք, բոլորը սիրալիր պատասխանում են, պատրաստակամ են, բայց Ձեր հարցին լուծում չի տրվում: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հիմա սպասում եմ վարչապետի պատասխանին, դիմել եմ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Իհարկե, խոսել եմ իմ փաստաբանի հետ, ով ասաց, որ դատական կարգով շատ հեշտ լուծելի հարց է: Ուղղակի անհարմար եմ զգում, նման հարցը բարձրացնենք դատական մակարդակի, մանավանդ, որ այսօր դատարանները  ծանրաբեռնված են քաղաքական հարցերով: Եվ հետո, հորս հիշատակն է, չեմ ուզենա այդ  հարցը լուծվի դատարանի միջոցով:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

- Այնուամենայնիվ, եթե վարչապետը չարձագանքի, ի՞նչ եք պատրաստվում անել, հե՞տ կվերցնեք նկարները Պատկերասրահից:

- Արդեն դատական կարգով այդ հարցին լուծում կտամ, նույնիսկ մինչեւ Վճռաբեկ ու միջազգային դատարան, որովհետեւ այս վերաբերմունքը վիրավորական եմ համարում, իմ հոր հիշատակի եւ իմ ընտանիքի հանդեպ: Մարտիրս Սարյանը, որը հայտնի է, որ ժլատ է եղել խոսքեր շռայլելու մեջ, 1963 թվականին հորս մասին ասել է` Հրանտ Ստեփանյանի ստեղծագործական աշխատանքները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ Սովետական Միության ժողովուրդներին:

ԿԳՄՍՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԳՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 100-Ը 25-Ի ԲԱԶՄԱՊԱՏԻԿԸ ՉԷ

- Իսկ նամականիշի թողարկման նախաձեռնությունն ի՞նչ եղավ:

- Նամականիշը նույնպես ձախողվեց: Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքիր պատասխան ստացա. «Հաշվի առնելով, որ համաձայն փոստային վճարման պետական նշանների հարցով խորհրդի աշխատակարգի` պետական, գիտական, մշակույթի, արվեստի եւ այլ ականավոր գործիչների փոստային վճարման պետական նշանների վրա կարող են պատկերվել կյանքի հոբելյանները, որոնք 25-ի բազմապտիկն են, ուստի` վերը նշված թեմայով նամականիշ թողարկելու առաջարկը դուրս է մնացել ցանկից: Հիմա ի՞նչ է ստացվում, որ 100-ամյակը 25-ի բազմապատիկը չէ՞: Սա ինձ թվում է 1-ին դասարանի թվաբանության հարց է` 25-ին  գումարած 25, եւ այդպես շարունակ: Փաստորեն` 4 անգամ 25-ը չի ստացվել 100, եւ նամականիշը դուրս է մնացել ցանկից: Այստեղ ոչ թե ես եմ տուժում, կամ` Հրանտ Ստեփանյանը, այլ տուժում է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, քանի որ այդ նամականիշով կարող էր ներկայանալ աշխարհին:

«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА