o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գնալու ենք դեպի միահեծան իշխանություն. Տեսանյութ

18.10.2019 15:43 ԻՐԱՎՈՒՆՔ
Գնալու ենք դեպի միահեծան իշխանություն. Տեսանյութ

«Եթե այս ճնշումները շարունակվեն` գնալու ենք դեպի միահեծան իշխանություն: Չի լինելու իշխանության մի ճյուղ, որը բռնապետություն հաստատելու ճանապարհին գործադիր կամ օրենսդիր իշխանության ձեռքը կբռնի: Եվ ամբողջ խնդիրը նրանում է, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումները, ապօրինությունները գործադիր իշխանության կողմից թույլ են տրվում միմիայն կոնկրետ քրեական գործով իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելու դեպքում»,- «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց փաստաբան ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, նկատելով.

Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին

-Տեսեք, մենք երբեւիցե գոհ չենք եղել ստեղծված իրավիճակից, մասնավորապես` դատաիրավական ոլորտում, սակայն այդ ոլորտում իրականացվող վատ երեւույթների միակ պատասխանատուն իշխանության ամենավերին օղակները չեն եղել: Ապօրինություններ կատարվել են քննիչների, դատախազների միջոցով, եւ դրա մասին բազմաթիվ անգամ մենք բարձրաձայնել ենք: Այսօր իրավիճակի փոփոխության հետեւանքով ստացվում է, որ քննիչները միշտ էլ լավ են աշխատել, եւ միայն դատարաններն են, որ գործերը ջուրն են գցում: Բայց դա այդպես չէ: Երբ այսօրվա դրությամբ քննիչն ու դատախազը իրականացնում են գործադիրի կամքը, եւ դատական համակարգը արձանագրում է, որ թույլ են տրվել խախտումներ, որ այս գործը բավարար չափով քննված չէ, բացակայում են հիմնավորումներ, դրա պատճառը ոչ թե, այսպես կոչված, «հակահեղափոխական դատարան», այլ` վատ քննիչ, դատախազ ունենալն է: Մինչեւ այս բարդույթը չհաղթահարվի, դատական համակարգի փոփոխություն չենք ունենա:
Խնդիրը մի տեսակ երկփեղկվում է այն պարագայում, երբ դատական իշխանության մեջ ոչ բոլորն են, որ պատրաստ են արձանագրել քննիչների, դատախազների թույլ տված խախտումները: Տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգում մի քանի դատավորներ են, որոնք որ, այսպես կոչված, "հակահեղափոխության" ջատագովներն են: Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ այն դատավորները, որոնք որ այսօր արձանագրում են քննիչների եւ դատախազների խախտումները, նախկին իշխանության օրոք եւս եղել են օրենքի կողմնակից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА